«Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպես պետք է կայացնե՞լ. վստահեցնում եմ, որ բոլոր որոշումները կայացվում են իմ կողմից». Հրաչյա Սարգսյան

«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, և այդ որոշմամբ շարժվում ենք առաջ:  Ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի, որ իմ պաշտոնավարման ընթացքում, կան ծրագրեր, որոնք ցանկանում եմ շարունակել: Ծրագրերն իրականացնում եմ և կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը պետք է փոխանցվի այլ մարդու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հարցին՝ մնալո՞ւ է քաղաքապետարանում՝ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում»:

Անդրադառնալով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ տարբեր վարչական շրջաններ գնալուն, քաղաքապետը նշեց. «Կարծում եմ, որ այդ գործառույթն իրականացնողն ամբողջ քաղաքապետարանն է:  Քաղաքապետարանը ծառայություններ է մատուցում քաղաքացիներին, և մինչև կորոնավիրուսն ունեինք ընդունելության օրեր, այս պահին կառուցվածքային փոփոխություններ ենք անում, որպեսզի պայմանները բարելավենք, և դա՝ քաղաքացիներին հանդիպելը, խնդիրներին լուծումներ տալը  միայն իմ, փոխքաղաքապետների կամ վարչության պետերի անելիքը չէ: Ինչ վերաբերում է որոշումներ կայացնելուն, համատեղ որոշում ենք կայացրել, որ ունենանք այնպիսի կառավարիչներ, որպեսզի ծրագրերն արդյունավետ լինեն: Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպես պետք է կայացնել՞. վստահեցնում եմ, որ բոլոր որոշումները կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում քննարկումներ են լինում տեղակալների, վարչության պետերի հետ: Շատ դեպքերում ես եմ ճիշտ լինում, կամ շատ դեպքերում սխալ եմ լինում»:

Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի ընտրություններից հետո, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս չի որոշել։

Կարդացեք նաև

Հարցին՝ չի՞ բացառում, որ  Ավինյանը չընտրվի, քաղաքապետն արձագանքեց.  «Ճիշտն ասած, ոչ մի բան չեմ բացառում. ընտրություն կլինի, ըստ այդմ քաղաքացիներն իրենց ձայնը կտան»:

Տեսանյութեր

Լրահոս