Գործակարգավարական նիստերը հիմնականում ես կվարեմ. Տիգրան Ավինյան

«Տեղեկացնեմ, որ Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի որոշակի բաժանում ենք արել: Ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,- այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ապա նշեց, որ դեռևս նախորդ տարվանից Մալբրի համակարգի ներդրմամբ ծրագրերի կառավարման ընթացքն էականորեն բավարարվել է, անցել են հաջորդ փուլին, ներդնելու են պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ.

«Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետի պարտականություններն այս պահին կատարում է առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031