«Այ տղա՛, դու չես կռվում, հանձնում ես, մուտիլովկաներ ես անում, ուզում ես Ռուսաստանը կռվի՞. Էտ ո՞ւմ ես ֆռռցնում». Հրանտ Բագրատյան

168.am-ի եթերում  Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը  ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ միասին:
  • 2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը լավ թուղթ չէ, բայց այնուամենայնիվ, այդ թղթով Արցախ կա։ Այդ թղթի 9-րդ կետով Փաշինյանն Ալիևին խոսք է տալիս անխոչընդոտ ճանապարհ։ Միջանցքի էությունն է, բայց թղթում միջանցք բառը չի օգտագործվել Պուտինի միջամտությամբ։
  • Փաշինյանը խաղեր է տալիս Արևմուտքի հետ, Պուտինն էլ ասում է՝ արա՛, էս ի՞նչ ես անում, ես քեզ փրկել եմ
  • Այսօր ամբողջ Հ1-ով, իշխանական, մերձիշխանական այլ մեդիաներով ամեն օր թույն ես թափում Ռուսաստանի գլխին… ՌԴ-ն էլ ասում է՝ էս խաղերը տալիս ես, որ մոռանա՞մ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։
  • Էդ բոլորը սպասում էին՝ Ենոքավան գյուղից մեկը գա, մեզ ֆռռցնի, հիմա էլ Արևմուտքին ու ՌԴ-ին ես ֆռռցնո՞ւմ… Էս ո՞վ ես…
  • Կան դավաճանական թղթեր, որոնք ստորագրվել են, հիմա հասկանում է՝ եթե կատարի, ժողովուրդը բունտ կանի, Ադրբեջանն էլ, որպես դրան օգնություն, փակել է Լաչինի միջանցքը․․․ Ստացվեց, որ Լաչինի միջանցքը Նիկոլն է փակել։
  • Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կա, Արմեն Գրիգորյանն ո՞վ է, գնա Հ1՝ Պետրոսի մոտ, «մուտիլովկաներ» անի…
  • Արցախը պատանդ է․․.
  • Պատմաբանները մինչ օրս ստել են, չեն ասել մեր ժողովրդին ճշմարտությունը Ռուսաստանի մասին:
  • Մինչև 1920թ․ հունիսի 6-ը Հայաստանը հիանալի հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, մեզ զենք էին տալիս․․․ Հայաստանին դեմ էին միայն Ստալինն ու Տրոցկին․․․ Հայաստանը մի ապիկար ղեկավար ուներ՝ Համո Օհանջանյան, դրեց Մայիսյան ապստամբությունն անիմաստ ճնշեց․ դրանից հետո զենք այլևս Ռուսաստանը չտվեց։
  • 1992թ․ ռուսներն են օգնել, որ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ 1992թ․ ամռանը՝ հուլիսին, հերթական անհաջող գործողությունից հետո, այս անգամ Մարտակերտի ուղղությամբ, Վազգեն Սարգսյանը մի քանի ամսով գնաց՝ իր գրական գործերով զբաղվելու։ Հայաստանի վարչապետ դարձավ Վազգեն Մանուկյանը, և ՌԴ վարչապետ Գայդարի օգնությամբ ֆրոնտը շուռ եկավ մեր օգտին։
  • Սասուն Միքայելյանը միշտ անցնում է հաղթողի կողմը, ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ «Վա՜յ, ապերա՛խտ․․․»:
  • Տարանցիկ ճանապարհը նույն միջանցքն է․․․ Սասո՛ւն, տղա՞ էիր, վեր կենայիր նոյեմբերի 9-ին ասեիր՝ էս ի՞նչ ես ստորագրում, թե՞ քո գործը միայն վայելելն է։ Դե Նիկոլին, Ադրբեջանին կամ Թուրքիային մի թթու խոսք ասա, կարա՞ս ասես․․․
  • ՔՊ-ն ընտրում է Թուրքիան, դրա համար թե ԱԽՔ-ը, թե մյուսները Լաչինի միջանցքը փակելու համար մի թթու խոսք չեն ասել Թուրքիային ու Ադրբեջանին։
  • Հայաստանը նույնիսկ այս ժամանակահատվածում համարձակվում է ապերախտություն դրսևորել Ռուսաստանի նկատմամբ։
  • Դու չես կռվում, ուզում ես Ռուսաստանը կռվի՞․․․Դա ի՞նչ դաշնակցություն է․․․ Դու բանակով չես զբաղվում, այ տղա․․
  • Եթե խելոք լինես, Ռուսաստանի շահերը հիմնականում չեն բախվում ՀՀ-ի շահերին։
  • Ժողովուրդ ջան, ճանապարհը դեպի Նախիջևան և Միութենական պետության կապը նա է, որ եթե մենք Միութենական պետություն ենք, էլ փախչելու տեղ չկա։ Հիմա ՌԴ-ն ասում է՝ մի հատ էլ օգնեմ, որ էլի ապերախտություն անի՞․․․

  • Կա 3-րդ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
  • Նիկոլ Փաշինյան, էս ի՞նչ ես անում, սաղ պրեսսան լցրել ես հակառուսականությամբ։ Դրանից հետո էլ արտախորհրդարանական ուժերի հետ ես հանդիպում, էլի հակառուսներ։
  • Տիգրան Խզմալյան, բա գնա՛, վրա՛ն խփի, մնա՛ Լաչինի միջանցքում։
  • Նիկոլ, սա՞ է քո արտաքին քաղաքականությունը, Ադրբեջանը, Թուրքիան՝ թշնամի, հիմա էլ Ռուսաստանին ու Իրանին ե՞ք թշնամի դարձնում։
  • Պատմաբաննե՛ր, դուք ո՞նց եք թույլ տալիս՝ դնեն, ռուսներին հարվածներ հասցնեն։
  • Գոյություն ունեն ճանապարհը բռնի բացելու ձևեր․․․
  • Մեզ մնում է վերակազմավորել հայկական բանակը, որը կկռվի և մի այլ տեղ ճանապարհ կբացի դեպի Արցախ։
  • Միջանցքը փակելով՝ ադրբեջանցիներն ինչ-որ բանի կհասնեն։
  • Աղավնոն հանձնեցիք՝ առանց գազամուղն ու կապը նոր ճանապարհ տեղափոխելու։
  • Միջազգային դիվանագիտությունն օգուտի համար է, ոչ թե դեղին լրագրության։ Արմեն Գրիգորյան, Ռուսաստանին քրֆում ես, որ հանգստանաս, բայց դրա հետևը պետությանը օգուտ կա՞․․․
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետը սարսափելի է․․․ Եթե հաջողվի պետությունը փրկել, տարիներով ռեպարացիա ենք վճարելու։ Նիկոլ, բա դու չե՞ս տեսել՝ ինչ ես ստորագրում:
  • Նիկոլը կոռուպցիոն Հայաստանի դեմ պայքարում է, որ ստանա շատ կոռուպցիոն Հայաստան։
  • Շուտով զեկույց կհրապարակվի, որում կներկայացվի սրանց կոռուպցիան:
  • «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ելակի արտադրություն է ֆինանսավորում… Հես ա կպարզվի՝ ով է այդ կլուբնիկի հիմնարկի տերը, ում Տիգրան Ավինյանը փող է տվել։
  • Երկու բան պետք է անել՝ փոխել իշխանությունն ու վերակազմավորել բանակը։
  • Եթե Ադրբեջանի պահանջները կատարվեն, Հայաստանից կմնա 14-15 000 քմ տարածք։
  • Արևմուտքն ազնվորեն ասել է՝ ՀԱՊԿ-ից դուրս չգաք, ձեզ էլ Ուկրաինայի, Մոլդովայի տեղը չդնեք։
  • Մենք երախտապարտ պիտի լինենք Ֆրանսիային, Մակրոնին հոգատար վերաբերմունքի համար, բայց դա հարց չի լուծելու։
  • Ինչի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է մի հատ պրոֆեսիոնալ թուղթ կամ քարտեզ ներկայացնե՞լ…
  • ՔՊ-ի համակիրները դարձել են մարտնչող տգետների բանակ, որոնք աստիճանաբար պակասում են, բայց դանդաղ են պակասում։
  • Մենք կարող ենք և պարտավոր ենք փոխել Նիկոլ Փաշինյանին, մենք կարող ենք և պարտավոր ենք մարտունակ դարձնել հայոց բանակը։
  • Միջանցքը բացվեց, հաջորդ օրը փակվելու է։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է հասկանա ու հեռանա անելիք չունի այդ մարդը։
  • Վստահ եմ, որ բրիտանական ՄԻ-6-ի ղեկավարը եկել էր՝ ասելու, որ Ռուսաստան չի լինելու, նրա հետ ապագա մի կապեք։ Գուցե նաև զգուշացրել է՝ Իրանի հետ խաղեր մի տվեք, շուտով գործողություն է լինելու Իրանի դեմ։ Ասած կլինի նաև՝ Էրդողանի հետ լա՛վ եղեք, օգնե՛ք նրան, շուտով Թուրքիայում ընտրություններ են։
  • Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի ընթացքում ըստ էության ասաց՝ մենք ընտրում ենք Թուրքիան։
  • Այդ Միութենական պետությունում մենք գլխացավանք ենք Ռուսաստանի և Բելառուսի համար։
  • Առաջին տարին է, որ ոչ ոքի Նոր տարին չեմ շնորհավորում, որովհետև շատ ծանր վիճակ է, գալիս է շատ վատ տարի՝ 2023թ.։
  • Ժողովո՛ւրդ, նույնիսկ թուրքերը չեն ստեղծել այս վիճակը, մենք ենք ստեղծել։ 2018թ.-ին ի՞նչ էր եղել քեզ, էս ի՞նչ արեցինք, կամ 2021թ ի՞նչ էիք տեսել, որ սրան ձայն տվեցիք… Ո՞նց կարող է 3000 տարվա պետականություն ունեցած ժողովուրդը սենց սխալներ անի։ Թո՛ւյլ մի տվեք, որ ամեն մի դատարկ մարդ գնա, նստի Հանրային հեռուստաընկերությունում, ասի ստեր ու մեզ դնի վատ վիճակի մեջ։ Ժողովո՛ւրդ, ուզում եմ ապավինել ձեր վերջին իմաստնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս