Տուն և մեքենա չունեցող Ավինյանն ամենաշատ աշխատավարձ ստացել է 44-օրյա պատերազմի տարվա ընթացքում՝ վարչապետի աշխատակազմից
Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստում սեպտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ստորև ներկայացնում եք Երևանի նորընտիր փոխքաղաքապետի ու նրա կնոջ հայտարագրերը Ավինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյա դառնալուց ի վեր.
Եվ այսպես, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձած Տիգրան Ավինյանը
2018 թվականին ներկայացրել է իր առաջին հայտարարագիրը: Հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ։
Հայտարագրված դրամական միջոցները կազմել են 600 հազար դրամ և 2475 հազար ԱՄՆ դոլար։
Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմել են 7000 ԱՄՆ դոլար։
Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։
2018 թվականին ներկայացրել է նաև տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։
2019 թվականին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ՝ 19,653,386.00 ՀՀ դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ՝ (2.00), բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,651,248.00 ՀՀ դրամ և 2760 ԱՄՆ դոլար։
Ավինյանը որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է Երևանի կենտրոնում նվիրատվություն ստացած ավտոտնակ՝ միանձնյա սեփականությամբ։
2020 թվականի հայտարարագրում Ավինյանը հայտարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ 24,611,532.00 ՀՀ դրամ, և այլ եկամուտ՝ 1.000.000 ՀՀ դրամ։
2021 թվականի հայտարարագրում ընդամենը աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է հայտարարագրել՝ 19,156,000.00 ՀՀ դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ և մեկ ավտոտնակ։
Ընդգծենք, որ վարչապետի աշխատակազմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամենաշատ աշխատավարձը ստացել է 2020 թվականին՝ Քովիդի համաճարակի և պատերազմի տարվա ընթացքում. այդ տարի նախորդ բոլոր տարիների համեմատ մի քանի միլիոնով ավելի աշխատավարձ է ստացել Փաշինյանի աշխատակազմից՝ շուրջ 24 միլիոն 611 հազար դրամ։
Նշենք նաև, որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին ներկայացրել է 5 հայտարարագիր. դրանցից ոչ մեկում չկա հայտարարագրված բնակարան կամ մեքենա։
Ի տարբերություն Ավինյանի՝ ավտոմեքենա հայտարարագրել է Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին.
2018 թվականին՝ ամուսնու առաջին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում Ավինյանի կինը հայտարարագրել է 8.000 ԱՄՆ դոլար արժեքով MITSUBISHI ASX 2.0 GAS ավտոմեքենա։
Պահլավունու բանկային հաշվի մնացորդը կազմել է 4 միլիոն դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը՝ 5,390,000.00 ՀՀ դրամ։
2019 թվականի հայտարարագրում Ավինյանի կինը հայտարարագրել է աշխատավարձ ՝ 3,548,000.00 դրամ և 121,760.00 ՀՀ դրամ։
Նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,975,316.00 ՀՀ դրամ, MITSUBISHI մակնիշի մեքենա, որ տարվա վերջում օտարվել է։
2020 թվականի հայտարարագրում Ավինյանի կինը հայտարարագրել է RANGE ROVER EVOQUE մակնիշի ավտոմեքենա՝ 18 միլիոն դրամ արժեքով։
2020 թվականի հայտարարագրում Տիգրան Ավինյանի կինն աշխատավարձ և այլ ֆինանսական միջոց չի հայտարագրել։
Ի դեպ, այսօր civilnet.am կայքը հոդվածով տեղեկացրել էր, որ նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հող է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում։
Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։
Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։