«Օքսֆորդի, Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է գործն անել, թե՞ չէ»․ Տիգրան Ավինյան
«Կարծում եմ՝ Օքսֆորդի, Հարվարդի կամ Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է գործն անել, թե՞ չէ։ Պարոն Գրիգորյանն իր գործի գիտակն է։ Վստահեցնում եմ, նայեք, օրինակ, 2022թ․իրականացված աշխատանքների ծավալը և որակը կամ 2023թ. պլանավորված աշխատանքները, նոր եկեք անդրադառնանք՝ պատմաբա՞ն է, թե՞ չէ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ կան աշխատանքի ռիսկայնության աստիճաններ, որոնք նախագիծ-նախահաշիվ չեն պահանջում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր խոսքում ասել էր, որ մեկ ամիս շարունակ հրապարակել է քաղաքացիների կողմից ահազանգեր․կասկածներ ունի, որ շինարարության ոլորտում գումարներ են մսխվում։
Ապա Իզաբելլա Աբգարյանը խոսել էր Շինբարեկարգման վարչության ժ/պ Խորեն Գրիգորյանի մասին, թե՝ նա պատմաբան է, ազգագրագետ։
«Բանվորին բերենք՝ շատ ավելի լավ կասի, թե ոնց է պետք եզրաքարերը շարել, քան պարոն Գրիգորյանը»,- հավելել էր նա։