Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ մնացել է հինգ վկայի հարցաքննություն, և, ըստ նրա, մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտվի։
ԵՊԲՀ ներկայացուցիչ-փաստաբանը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ եք, որ գումարները, որոնք փոխանցել եք նախկին արհմիությանը, փոխանցվել են նոր միությանը։ Վկան ասաց` տեղյակ եղել է ու համաձայնություն էլ է տվել նոր արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ:
«Դուք Աշոտյանին ճանսչում եք որպես պաշտոններ զբաղեցրած անձի՞, թե որպես համալսարնի հետ կապ ունեցող անձի» հարցին՝ վկա Բարոյանը պատասխանեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է որպես ակտիվ քաղաքկան գործիչ, կրթության նախարար, բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից և հոգաբարձուների խորհրդի նախագսհ»:
Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ դատական նիստերի դահլիճից դուրս ճեպազրույց տալ չի կարող, չի կարող շփվել որևէ մեկի հետ, բացի պաշտպաններից, ԱԺ պատգամավորներից ու մերձավոր ազգականներից: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ձևաչափը նույնպես կարող է շարունակվել:
«Չեմ հիշում, որ բուհի աշխատակիցներից որևէ մեկը դժգոհեր, որ իրենց հանգիստը կազմակերպելու համար գույք է ձեռք բերվելու: Խոսքս ավելի շատ վերաբերում է գործադիր կոմիտեի անդամներին: Բոլորն էլ ուրախ էին»,- ասաց Անի Ռափյանը:
Շուրջ 5 ժամ տևած դատական նիստի ավարտին դատավորը որոշեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ խափանման միջոցները:
«Եթե մենք այդքան իրենց համար լավն ենք, բա ինչպե՞ս է, որ նույնիսկ օրենքով սահմանված կարգով մեզ հասանելի ԱԺ իրավասությունների շրջանակներում մեզ չեն կարողանում հանդուրժել։ Բա որ այդքան լավն ենք, ինչպե՞ս է, որ իմ ԱԺ նիստերի դահլիճ մտնելուց հետո ախրանա է կանչում, որ ինձ դուրս հանեն։ Բա որ այդքան լավն ենք, թող թուլանան ու հաճույք ստանան»,- հավելեց Աննա Մկրտչյանը։
Այսօր Կարեն Ակոպյանի հարցաքննությունը շարունակվում էր: Հարցեր էին տալիս Արմեն Աշոտյանի պաշտպանները:
Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության օրվան, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, նշեց․
Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ հուլիսի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ է քննվելու:
Հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հերթական անգամ 3 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: 3 ամիս առաջվա, դրանից 3 ամիս առաջվա ու առհասարակ մեկ տարուց ավել կալանավորված քաղաքական գործչի խափանման միջոցի փոփոխության բոլոր նիստերից այս մեկը մի տարբերություն, այնուամենայնիվ, ուներ. կալանքը երկարացնելու որոշմանը Վահե Դոլմազյանը հանգեց մեկ դատական նիստի ընթացքում: Մնացած ամեն բան նույնն էր, նույնիսկ դատավորի արտաբերած տեքստը, նրա վարքագիծը, դեմքի կարմրությունը, աչքերը գետնին խոնարհած՝ որոշումը հրապարակելը… Ամեն բան…