Բաժիններ՝

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

2026 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը (1876-1953թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին:

Նամականիշի վրա առկա են նաև «150 ԱՄՅԱԿ» և «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026-2027թթ. օրացույցում:

Թողարկման օրը` 13 հուլիսի 2026թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031