
Կարևոր է, որ դատարանը չստանձնի որևէ կողմի գործառույթ, այդ թվում՝ դատախազի. Ռուբեն Մելիքյան
«Դատավարության նոր մոդելն իրենից ենթադրում է, որ հիմնական հարցեր տվողները պետք է լինեն կողմերը․ դատարանի դերը պետք է լինի զուտ լրացական։ Դատարանը մեր քրեական դատավարությամբ չունի հարյուրամյակներ կամ մի քանի տասնամյակներ առաջ տեղի ունեցած օբյեկտիվ ճշմարտության բացահայտման գործառույթ,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո 168․am-ի հարցադրումների համատեքստում անդրադառնալով դատական նիստում դատավորի գործողություններին ներկայացված առարկությունների հիմքերին՝ ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և պարզաբանեց,- Մենք որոշ դեպքերում մեր իրավունքներից չենք օգտվում, բայց երբ որոշակի առումով տեսնում ենք, որ չափազանցված է լինում, ինքս այդ ժամանակ եմ միայն միջամտում։ Կարևոր է, որ դատարանը չստանձնի որևէ կողմի գործառույթ»։
Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ մնացել է հինգ վկայի հարցաքննություն, և, ըստ նրա, մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտվի։
Մանրամասները՝ տեսանյութում