«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է:
«Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի աշխարհագրությունը նույնն է, որովհետև գտնվում են նույն տարածքում: TRIPP-ով ադրբեջանցիներն անցնելու են անխոչընդոտ, ինչն իրենց ուզածն է, կապվելու են թյուրքական աշխարհին: Դա այն է, ինչ նախատեսված է «Զանգեզուրի միջանցքով»: Հստակ չէ Հայաստան-Իրան սահմանի հարցը, և սա այն է, ինչը բացառապես հետաքրքրում է Թրամփին:
«Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգի մեջ, որն ավելի հայտնի է՝ որպես Դավութօղլուի տեսություն, կա 2 թիրախ՝ աշխարհասփյուռ ցանցային կառույց Հայոց Եկեղեցին և հայկական Սփյուռքը: Ֆիքսված է նաև՝ ինչ անել հայկական Սփյուռքի դեմ՝ պառակտել ու ստեղծել թուրքական սփյուռքները: Նույնը գրված է նաև Հայ Եկեղեցու վերաբերյալ՝ պետք է քայքայել, որ Հայոց եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին: Սա արվել է և արվում է, և ցավալի է, որ հիմա նույն այդ քայլերն իրականացնում են Հայաստանի ներսում»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հաղորդման հյուրն է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
ՀՀ իշխանությունների հրապարակային դժգոհություններն անտեսելով՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն գործածել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
«Ընթերցանությունը մարդկության ստեղծած ամենաօգտակար բաներից է, բայց երբ այս իշխանությունն ասում է՝ շատ գրքեր կարդացեք, դա իրենց դեմ է։ Շատ գրքեր կարդացած մարդիկ չեն կարող քվեարկել այս իշխանության օգտին։ Եթե դու թուրքագետ չես, չգիտես Թուրքիայի պատմությունը, չգիտես թուրքական քաղաքական գործընթացները, չգիտես կոնտեքստը, Էրդողանի գիրքը կարդալն ի՞նչ էֆեկտ է ունենալու»։
«Եթե դարավոր իրանական դիվանագիտությունը հավատում է այս իշխանության տված հավաստիացումներին, իրենց խնդիրն է, թեպետ չպետք է մոռանալ Իրանի նախագահ Փեզեշքիանի ադրբեջանական ծագման ու նրա որդու պրոադրբեջանական գործունեության մասին։ Բաց աղբյուրների նյութերին ծանոթանալով՝ ես չեմ հավատացել, որ Թրամփի ուղին Թուրանի ճանապարհը չէ, եթե Իրանում դրան հավատացել են, ինչպես ասում են, իրենք գիտեն…»։
«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը կշարունակի մնալ կաթողիկոս` անկախ այն բանից, թե որտեղ է նստած՝ Վեհարանում, թե Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա օծյալ և ազգընտիր Կաթողիկոս է, և Փաշինյանի կողմից նրան հեռացնել հնարավոր չի լինելու,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով,- Ալիևը բարձրաձայն խոսում է […]
«Այն, որ Ստամբուլի Հայոց պատրիարքը չի կարող լիովին անկախ լինել թուրքական իշխանություններից, փաստ է․ ով էլ լինի, չի կարող։ Սահակ պատրիարքը նախ Թուրքիայում չէր, և ես չգիտեմ՝ եթե Թուրքիայում լիներ, Փաշինյանին կդիմավորե՞ր, թե՞ չէ։ Սահակ պատրիարքը երկար ժամանակ աշխատել է Էջմիածնում, և չեմ կարծում, որ նա կհանդուրժեր Վեհափառի ու մյուս հոգևորականների նկատմամբ հարձակումները։ Ապտակ էր, երբ դու քեզ համարում ես եկեղեցու հետևորդ, բայց Ստամբուլի հայկական եկեղեցի երբ մտնում ես, որևէ հոգևորական չի լինում, իսկ թուրքական մզկիթում բազմաթիվ հոգևորականներ են ուղեկցում քեզ։ Սա դեմարշ էր»:
«Այդ տրամաբանությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Դուք միգուցե հավատում եք, որ թուրքերի հետ հնարավոր է բարեկամություն անել, բայց ես էլ ձեզ՝ որպես մասնագետ, ասում եմ՝ սխա՛լ է, դուք սխալ եք պատկերացնում Թուրքիան ու նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Մենք տեսել ենք, որ Փաշինյանի զրոյական կետերն ավարտվում են մեզ համար ողբերգությամբ. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն այսօր «Վերիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով պանելային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա դատապարտել էր երեկ Երևանում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները այրելու քայլը։
Հայաստանի իշխանությունը վարում է խոնարհման «դիվանագիտություն» Թուրքիայի առաջ՝ հիմնավորելով, թե իրենք այլ ելք և հնարավորություն չունեն։ Այս իշխանությունն ասում է, թե պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, մինչդեռ, այո՛, ելք չկա, բայց իրենց՝ իշխանության մնալու դեպքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների և Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
«Քաղաքականության մեջ սեր ու բարեկամ պետություններ չեն լինում։ «Հավերժ բարեկամներ», «հարատև խաղաղություն» հասկացություններն աբսուրդային են։ Կան շահեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը:
Նիկոլ Փաշինյան, ինչպե՞ս ես կարողանալու թույլ չտալ, որ գերտերությունները Հայոց Ցեղասպանության հարցն օգտագործեն, երբ դու անգամ չես կարողանում Հայաստանի տարածքներն ազատես ադրբեջական օկուպացիայից. 168 TV-ի եթերում դիմելով ՀՀ իշխանությանը՝ նման հարցադրում արեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Ավելի լայնախոհ լինելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ իրականացված ֆուտբոլային դիվանագիտությունը, որը մինչև հիմա քննադատում են, որոշ ժամանակով հետաձգեց թուրքական էքսպանսիան այս տարածաշրջանում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Հանրային հեռուստաընկերությունը 2-րդ անգամ է կարմիր գիծ տրորում։ Բայց եթե այս իշխանությունները կարող են Կաթողիկոսի ճանապարհը փակել Սարդարապատում, ինչո՞ւ Հ1-ը չի կարող չհեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը։ Ամեն ինչ այլևս սպասելի է ՀՀ այս իշխանություններից:Սա թող դաս լինի այն հոգևորականների համար, ովքեր հարմարվողական մոտեցում են ցուցաբերում ու շարունակում համագործակցել այս իշխանությունների հետ։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական ու հարմարվել նրա հետ, ինչ անում են Վեհափառի նկատմամբ։ Սա թշնամի պետությունների երազանքն է։
«Այն Էրդողանը, որը շատ ջերմ հարաբերություններ ուներ Ասադ ընտանիքի հետ, անձամբ Ասադի հետ, հիշում եք՝ անգամ վիզայի ռեժիմը չեղարկեց, սկսեց իր ահաբեկչական խմավորումների միջոցով պատերազմել Սիրիայում»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Էրդողանը, որը կարողացել էր սիրական պատերազմի ողջ ընթացքում օկուպացնել Սիրիայի տարածքից 3000 քառակուսի կմ, այժմ այս վերջին պատերազմական գործողություններով ընդլայնեց իր նվաճման գոտին՝ հասնելով նաև Հալեպ։
«Հայտարարությունն էլ ընդունվեց այս անգամ, որն ուղղակի ոչինչ է, ոչինչ են նաև նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում քայլ կարձանագրվի, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, իսկ այդ պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ Ադրբեջանի պահանջով Հայաստանում հանրաքվե չի եղել։ Հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները կարող են լինել անգամ շատ ինտենսիվ, միևնույն է՝ խնդրի էությունը դրանք չեն փոխում»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիա։
Անգամ այն մարդիկ, որոնք հայկական երկու պետություններին հասցրած այսքան աղետից հետո շարունակում են կուրորեն հետևել Հայաստանի այս իշխանությանը, պետք է այդ իշխանությանը հարց տան՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է նույն 1976 թվականի քարտեզով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով և արդյո՞ք Ալիևը Հայաստանին է վերադարձնելու 2020 թվականից հետո Հայաստանի օկուպացրած տարածքները։
«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։
«Ամոթ է, վիրավորական, որ Իրանը, ԱՄՆ-ը կամ այլ երկիր է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Դա նույնն է, որ ընտանիք ստեղծես, բայց ընտանիքդ պահելու մասին խոսեն հարևաններդ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգերը միմյանց շարունակությունն են, և, եթե փլուզվում է մեկը, դա հանգեցնում է նաև մյուսի փլուզման, հատկապես, որ անվտանգային համակարգը պաշտպանելու համար մեր դիվանագիտությունը որևէ բան չի անում։