ԱՄՆ-ը մնում է Եվրոպայի ամենամեծ դաշնակիցը. Կալլաս

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Եվրոպայի ամենամեծ դաշնակիցը, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը:

Թրամփի վարչակազմը այս շաբաթ հրապարակված ռազմավարական փաստաթղթում նշել է, որ Եվրոպան կանգնած է քաղաքակրթական ջնջման առջև և կարող է մի օր կորցնել իր կարգավիճակը որպես հուսալի դաշնակից: Այդ փաստաթղթում Եվրոպային անվանել են անվստահ:

«Քննադատությունը շատ է, բայց ես կարծում եմ, որ այն ինչ-որ առումով արդար է։ Եթե նայեք Եվրոպային, կտեսնեք, որ նա թերագնահատում է իր սեփական ուժը Ռուսաստանի նկատմամբ», – ասել է Կալլասը՝ ելույթ ունենալով Քաթարում՝ Դոհայում կայացած համաժողովում։

Կալլասի համոզմամբ՝ Եվրոպան պետք է ավելի ինքնավստահ լինի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031