Ալիևը խոսում է Հայաստանն օկուպացնելու մասին, Նիկոլ Փաշինյանը՝ Մայր Աթոռը նվաճելու. Ռուբեն Մելքոնյան

«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը կշարունակի մնալ կաթողիկոս` անկախ այն բանից, թե որտեղ է նստած՝ Վեհարանում, թե Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա օծյալ և ազգընտիր Կաթողիկոս է, և Փաշինյանի կողմից նրան հեռացնել հնարավոր չի լինելու,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով,- Ալիևը բարձրաձայն խոսում է Հայաստանը օկուպացնելու մասին, Նիկոլ Փաշինյանը՝ Մայր Աթոռը նվաճելու, և չի պատասխանում Ալիևին։ Այստեղ կարևոր է այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրում են սրբազանները, նաև նրանք, որոնց քննադատում է Փաշինյանը, և տեսականորեն հարց է առաջանում՝ լավ, ենթադրենք՝ Վեհափառը հրաժարական տվեց, Փաշինյանի առաջադրած նոր կաթողիկոսին ովքե՞ր են ընտրելու՝ նույն սրբազանները, չէ՞, ոչ թե ՔՊ վարչությունը»։

Պրոֆեսորի դիտարկմամբ՝Փաշինյանին հավատացող մարդիկ հենց այս հարցադրումները պետք է անեն իրենք իրենց՝ միևնույն ժամանակ տեսնելով իրենց կուռքի «դուխովության դեգրադացիան»։

«Տեսնեն, թե ինչպե՞ս է չակերտավոր դուխովը վախենում արձագանքել Ալիևի վիրավորանքներին։ Տեսնեն՝ իրենց դուխովն ինչպե՞ս է ագրեսիվությամբ խոսում Վեհափառի մասին, Ազգային ժողովում դրսևորում անկառավարելի պահվածք, բայց անարձագանք թողնում Ալիևի վիրավորանքները»,- ասաց Մելքոնյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Փաշինյանի հետևորդները նաև պետք է հիշեն՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում, հիմա՝ նաև Հայաստանի այս իշխանության։

«Պետք է հասկանան՝ հարվածել եկեղեցուն, նշանակում է՝ հարվածել պետությանը, հարվածել այն թիրախին, որը Թուրքիայի և Ալիևի թիրախն է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031