Լատվիան երկարաձգել է Ռուսաստանի և Բելառուսի սահմանին գիշերային թռիչքների արգելքը
Լատվիայի իշխանությունները դարձյալ երկարաձգել են երեկոյան և գիշերային ժամերին Ռուսաստանի և Բելառուսի սահմանի օդային տարածքի մոտ թռիչքների արգելքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բալթյան հանրապետության ավիադիսպետչերական ծառայության աղբյուրը։
«Արգելքը սահմանվել է սեպտեմբերին և պարբերաբար երկարաձգվում է։ Այն պետք է ավարտվեր դեկտեմբերի 7-ին, սակայն հերթական անգամ երկարաձգվել է ևս մեկ շաբաթով»,- նշել է զրուցակիցը։
Նման արգելք գործում է նաև Էստոնիայի և Լիտվայի սահմանին թռիչքների համար։ Բացառություններ կարող են լինել միայն պաշտպանական գերատեսչության կողմից թույլատրված թռիչքների համար։
