
Ապտակ էր. Փաշինյանը պարտվեց Ստամբուլում, պարտվում է ամեն տեղ, բացի Ազգային ժողովից. Ռուբեն Մելքոնյան
«Այն, որ Ստամբուլի Հայոց պատրիարքը չի կարող լիովին անկախ լինել թուրքական իշխանություններից, փաստ է․ ով էլ լինի, չի կարող։ Սահակ պատրիարքը նախ Թուրքիայում չէր, և ես չգիտեմ՝ եթե Թուրքիայում լիներ, Փաշինյանին կդիմավորե՞ր, թե՞ չէ։ Սահակ պատրիարքը երկար ժամանակ աշխատել է Էջմիածնում, և չեմ կարծում, որ նա կհանդուրժեր Վեհափառի ու մյուս հոգևորականների նկատմամբ հարձակումները։ Ապտակ էր, երբ դու քեզ համարում ես եկեղեցու հետևորդ, բայց Ստամբուլի հայկական եկեղեցի երբ մտնում ես, որևէ հոգևորական չի լինում, իսկ թուրքական մզկիթում բազմաթիվ հոգևորականներ են ուղեկցում քեզ։ Սա դեմարշ էր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
Վերջինս նկատեց՝ խնդիրը Ստամբուլում ոչ թե մզկիթ այցելելն էր, ուր տարել են որպես թուրքական մշակույթի մաս, այլ, թե Ստամբուլում էլ ո՞ւր կարող էր գնալ Փաշինյանը, բայց չի գնացել:
«Մզկիթ այցելելը խնդիր չէ, բայց եթե Ստամբուլում մզկիթ ես այցելում, միգուցե Սուրբ Սոֆիայի մզկի՞թ այցելեիր՝ ընդգծելու համար նրա երկակի նշանակությունը՝ այն, որ տաճարը նախկինում քրիստոնեական է եղել։ Հիշենք՝ դեմքի ինչպիսի ատելության արտահայտությամբ է Փաշինյանը խոսում մեր եկեղեցու ու Վեհափառի մասին, ու ինչպես է ժպտում, երբ մզկիթում նրան մոտենում է մահմեդական հոգևորականը։ Փաշինյանը պարտվում է նաև «body language»-ում․ նրա մարմնի լեզուն առավել քան խոսուն է։ Այդ մակարդակում նա չի պարտվում միայն ՀՀ Ազգային ժողովում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: