ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ հատկապես այս փոթորկուն ժամանակաշրջանում հայերն ու իրանցիները լավագույն օրինակը կարող են ծառայել խաղաղությունը ոչ թե բառերով, այլ իրականում փայփայելու ու շարունակելու հարցում:
«Թուրքիան հստակ ձևակերպել է իր պահանջը՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի և ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Երբ Հայաստանը դա կանի, միայն դրանից հետո նոր Թուրքիան կորոշի՝ հարաբերություններ հաստատե՞լ, թե՞ ոչ, և ինչպիսի՞ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ուստի, պետք է արձանագրել՝ ամբողջությամբ կեղծ է այն թեզը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ են փորձում հաստատել, որ այդ երկրից եկող վտանգները չեզոքացնեն»,- ասաց թուրքագետը։
«Շատերիս հայտնի է, որ Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր իր առջև դրել է մի քանի նախապայման, որոնք տարբեր տարիների տարբեր ձևակերպումներ են ունեցել։ Եթե ամփոփ ձևակերպումները տամ, ապա հետևյալն է՝ Արցախի Հանրապետությունը Թուրքիան չի ճանաչում, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը չի ճանաչում, և նրա հստակ պահանջն է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես երեկ տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի վերաբերյալ մշտապես հայտարարում են, թե այդ գործընթացն առաջ է տարվում առանց նախապայմանների, սակայն վերջերս Արարատ Միրզոյանի հայտարարությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։
«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական թիրախներն է Ադրբեջանն օկուպացնում, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. կոտորվում է ոչ միայն մեր զորքը, այլ նաև խաղաղ բնակչությունը։ Ակնհայտ է, որ չեն գործում ռազմական օրենքները, և դա կոպտորեն խախտում է մի երկիր, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանն անվանում էր կիրթ և կառուցողական»,- ասաց Մելքոնյանը։
Նա հույս հայտնեց, որ հասարակության թեկուզ ոչ մասնագիտական շրջանակները պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է լսել մասնագետներին, այլ ոչ թե մարդկանց, որոնք ճակատագրի հեգնանքով դարձել են իշխանություն։