Երևանի և Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, սակայն կողմերը կամրապնդեն համագործակցությունը, որպեսզի ապագան հնարավորինս լավ լինի․ Արմեն Գրիգորյան

Եթե 1-2 տարի մենք քննարկում էինք իրար հակասող նարատիվներ, ապա հիմա մենք ունենք շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։

«Երևանի և Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, սակայն կողմերը կամրապնդեն համագործակցությունը, որպեսզի ապագան հնարավորինս լավ լինի։

Անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամք, իսկ միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կառուցմանը»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս