Հայ եկեղեցին դաժան ձևով հարկվել է Օսմանյան կայսրությունում. Ռուբեն Մելքոնյանը՝ ՔՊ-ին

Անգամ այն մարդիկ, որոնք հայկական երկու պետություններին հասցրած այսքան աղետից հետո շարունակում են կուրորեն հետևել Հայաստանի այս իշխանությանը, պետք է այդ իշխանությանը հարց տան՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է նույն 1976 թվականի քարտեզով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով և արդյո՞ք Ալիևը Հայաստանին է վերադարձնելու 2020 թվականից հետո Հայաստանի օկուպացրած տարածքները։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Տավուշի մարզի անվտանգության գոտին Ադրբեջանին հանձնելու և դա որպես դիվանագիտական ձեռքբերում համարող Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Դիվանագիտական ձեռքբերո՞ւմ է, որ Կիրանցում հայի տան միջով անցնում է Ադրբեջանի սահմանը. կլինի՞, որ նման ձեռքբերումներ չանեն, կամ անեն իրենց տների համար։ Եթե դիվանագետ եք ու չեք կարողանում անել այնպես, որ սահմանը չանցնի կիրանցեցու տան միջով, ուրեմն պետք է այդ կոչումներդ պատռեք ու նետեք մի կողմ։ Եթե ձեզ որպես դիվանագետ լսեին, հայկական կողմը ստիպված չէր լինի անել անվտանգային ծառատունկ»,-ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ չի՛ կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել, ի վիճակի չի պատասխանել իրենց ղեկավարի հասցեին Ալիևի հնչեցրած վիրավորական արտահայտություններին։

«Ալիևին այս չակերտավոր դուխովները չեն համարձակվում պատասխանել՝ ձգելով իրենց փողկապներն ու մոտենալով ԱԺ ամբիոնին։ Իրենք ցույց են տալիս, որ իրենց թշնամին մենքենք, եկեղեցին է, մտավորականն է, ընդդիմությունն է, բացի նրանցից, ովքեր իրենց հայրենակիցների գլուխներն են կտրել։ Հաղթող և լկտիացած Ալիևը Ադրբեջանի բոլոր երգիծական հաղորդումների հերոս է համարում Փաշինյանին, որը չի կարող երբեք Ալիևի հետ խոսել հավասարը հավասարի պես»,-ասաց Մելքոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին հարցնելով.

Կարդացեք նաև

«Կարողացե՞լ եք Ալիևին ստիպել, որ Հայաստանը ճանաչի 29800 քառակուսի կիլոմետրով, կամ 29 743-ով։ Չեք կարողացել ստիպել, որ Ալիևը Հայաստանի տարածքը ճանաչի թվերով, հետևաբար, այն, ինչ դուք հիմա անում եք, դա մինի կապիտուլյացիա է։ Դուք անում եք այն, ինչը հրահանգում է Ալիևը. հիմա որոշել է, որ սահմանը անցնի Կիրանցի միջով, դա եք անում, հետո կհասնի Վարդենիս, կսպասեք, տեսնեք, թե ինչ է ասում»,-ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ փաշինյանական իշխանության քննադատություններին՝ մեկինմեկ կրկնելով թուրք-ադրբեջանական թեզերը,շեշտելով այդ երևույթը, Ռուբեն Մելքոնյանը նաևարձանագրեց, որ Հայաստանի այս իշխանությունը չունի կարմիր գծեր և եկեղեցու դեմ արշավի համատեքստում կարող է գնալ անընդունելի քայլերի։

«Խոսում են եկեղեցուն հարկելու մասին. հայ եկեղեցին դաժան ձևով հարկվել է Օսմանյան կայսրությունում, ուստի, եթե հայ եկեղեցին որոշել են հարկային ծանր բեռի տակ մտցնել, թող ուսումնասիրեն Լենկ Թեմուրի և Օսմանյան կայսրության ժամանակները»,-խոսքը եզրափակեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Տեսանյութեր

Լրահոս