Ռուսաստանը ճակատագրական սխալ կանի՝ Հայաստանի հաշվին զիջելով թուրք-ադրբեջանական տանդեմին. Ռուբեն Մելքոնյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց՝ օգոստոսի 27-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցելել է Թուրքիա։
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովի այցի ընթացքում քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները,տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Անկարայում կքննարկեն նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը՝ ըստ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը, խոսելով այս հանդիպման մասին, շեշտեց՝ ևս մեկ անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանի տարածքների վերաբերյալ հարցերը քննարկվում՝ առանց Հայաստանի ներկայացուցչի, կամ, կարճ ասած,շուկայում առևտուր է գնում, իսկ Հայաստանն անգամ ներկայացված չէ այնտեղ։
«Օրինակ՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե փակվել է «Զանգեզուրով միջանցքի» հարցը, չարաչար սխալվում են։ Այդ հարցը բացվել է 100 տարի առաջ և շարունակում էբաց մնալ նաև այժմ։ Այդ հարցը չի՛ կարող փակվել, որովհետև ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական խորք՝ այդ աշխարհաքաղաքական զարգացումների մեջ զբաղեցնելով շատ կարևոր տեղ։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովի հայտարարությունն ապացույցն է այն բանի, որ այդ հարցը չի փակվել, օրակարգում է, թեևադրբեջանցի չինովնիկը խոսել էր այն ժամանակավորապես բանակցային օրակարգից դուրս բերելու մասին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Պատմականգիտությունների դոկտորի համոզմամբ՝ Հայաստանի պարտված իշխանության հեռացման պարագայում է, որ Հայաստանի համար շանս կբացվի մանևրելու և միջանցք չտալու, ինչի հնարավորությունների պատուհանը շատ փոքր է, բայց, միևնույն ժամանակ, շանս կունենանք մանևրելու այն պարագայում, երբ Հայաստանի իշխանության ղեկին նստածը լինի խաղի մեջ։
Վերջինիս դիտարկմամբ՝ արդեն օրինաչափություն է դարձել այս անոմալիան, երբ Հայաստանը ոչ մի տեղում չկա, բայց մեր փոխարեն՝հանդիպում և մեր հարցերը քննարկում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները։
«Վիրավորական է. ի՞նչ է նշանակում՝ երկու օտար պետության ղեկավարներ խոսում են քո մասին, դու չկաս այնտեղ։ Դա նույնն է, որ երկու հարևաններ խոսեն քո ավտոտնակի մասին, հետո քեզ տեղեկացնեն արդյունքների մասին։ Ինչպե՞ս կարող է որևիցե օտար քո մասին բանակցելիս քո զգայուն կետերը պահպանել, կամ ո՞վ ասաց, որ ՌԴ նախագահ Պուտինը բանակցելիս պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը»,-ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ իրականում Սյունիքով միջանցքի վերահսկողություն ցանկացող Ռուսաստանըերկարաժամկետում ունենալու է լրջագույն խնդիր, ինչի մասին,գուցե, կարճաժամկետում չի մտածում։
«Ռուսաստանը սխալվում է, եթե կարծում է, թե Սյունիքի միջանցքի բացումն իր համար խնդիրներ չի բերելու ապագայում։ Սյունիքի միջանցքն ունի երկութշնամի՝ Իրանն ու Ռուսաստանը։ Հայաստանը, իհարկե, այդ դեպքում ոչնչանալու է, բայց նման զարգացման պարագայում վնասներ են կրելու Իրանը և Ռուսաստանը։ Վտանգի առաջ է կանգնած նաև Ռուսաստանը։ Ռուսական կողմում գուցե հիմա մտածում են, թե խնդիրներ կառաջանան իրենց համար 20 կամ 50 տարի անց, և հիմա փորձում են Սյունիքով ճանապարհի վերահսկողությունն ամեն գնով իրենց ձեռքում պահել, բայց Ռուսաստանի համար ճակատագրական է լինելու Հայաստանի հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական զիջումն անելը։ Հայաստանի հաշվին արված զիջումը Ռուսաստանի համար է լինելու վտանգավոր»,-խոսքը եզրափակեց թուրքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։