Գերմանիայի կանցլերն աջակցություն է հայտնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագրին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայել նախատեսված այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարները։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը լրագրողներին ասել է, որ զրույցը տեղի է ունեցել բարեկամական մթնոլորտում։

«Կանցլերն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին և ողջունել է Պաղեստինի ազգային ինքնավարության կառուցողական դիրքորոշումն այդ հարցում», – նշել է նա։

Ըստ Մերցի՝  Պաղեստինը պետք է անհապաղ սկսի անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել։ Կանցլերը կարծում է՝ եթե բարեփոխումները հաջողությամբ պսակվեն, Պաղեստինի ինքնավարությունը կկարողանա կառուցողական դեր խաղալ պատերազմից հետո ստեղծված կարգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031