Բաժիններ՝

Ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը

Լոնդոնի Թաուեր թանգարանը փակվել է այն բանից հետո, երբ հասարակական ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության հայտարարությանը։

«Շաբաթ օրը ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոնդոնի Թաուերից այն մասին, որ վնասվել է ցուցափեղկը, որում պահվում է թագը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ չորս ակտիվիստ ցուցափեղկի ուղղությամբ իրեր են նետել, ինչից հետո նրանցից երկուսը փախուստի են դիմել դեպքի վայրից։

Հանցանքի կասկածյալները ձերբակալվել են, թանգարանը փակվել է այցելունի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031