Կիլիկիայում հայերին գարանտ էր Ֆրանսիան. թուրքերի հետ պայմանավորվելով՝ փախան՝ հայերին կոտորածի մատնելով. Ռուբեն Մելքոնյան

«Քաղաքականության մեջ սեր ու բարեկամ պետություններ չեն լինում։ «Հավերժ բարեկամներ», «հարատև խաղաղություն» հասկացություններն աբսուրդային են։ Կան շահեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը:

Վերջինս հիշեցրեց՝ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ նախորդ դարասկզբին եղել են նաև թուրք-բրիտանական և թուրք-ֆրանսիական բանակցություններ։

«Ֆրանսիան, Աթաթուրքի հետ բանակցելով՝ փախավ Կիլիկիայից, ուր կար հայկական ներկայություն, այն դեպքում, երբ գարանտն ինքն էր, ու հայ ինքնապաշտպանական զորքերը մնացին մեն-մենակ թուրքական հրոսակախմբերի հետ։ Խաղաղապահն էդտեղ Ֆրանսիան էր խոսքը 1921թի մասին է, երբ ֆրանսիացիները գիշերով փախան։ Չմոռանանք նաև, որ կա նաև Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագիրը, որով մերժվեց Սևրի պայմանագիրը, ու սա նույնպես ֆրանսիացիներն են արել։ Հիմա, երբ ասում են՝ ռուսները մեր հողերը թողեցին Թուրքիային, մոռանում են, որ ռուս-թուրքական պայմանագրից առաջ մենք ստորագրել ենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը 10 000 ք/կմ էր։ Հետո ռուսները մեզ տվեցին 30 000 ք/կմ, ու մենք սկսեցինք բողոքել, որ ավելին չեն տվել։

Կարդացեք նաև

Ֆրանսիան հին բլոկի ՆԱՏՕ-ական պետություն է և Թուրքիայի դաշնակիցը, ու մտածել, որ Ֆրանսիան զորք կբերի Հայաստան՝ ընդդեմ թուրքերի, նույնն է՝ ինչ որ Լատինական Ամերիկայում, ասենք, Հայաստան պետության ստեղծումը։ Ի դեպ, նույն կերպ Արևմուտքն իրեն պահեց նաև ռուս-վրացական ու ռուս-ուկրաինական հակամարտությունների ժամանակ»,- ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ պետք չէ հավատալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գեղեցիկ խոսքերին. Նա այն ֆիգուրը չէ, որ կարողանա միջամտել տարածաշրջանային քաղաքականությանը: Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններից և Թրամփ-Պուտին շփումներից պարզ դարձավ, որ Մակրոնը կշիռ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս