Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին նամակ է ուղարկել, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի´ պարոն նախագահ,

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի: Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար»:

Տեսանյութեր

Լրահոս