«Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության վրա էր դրել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը և Արևմտյան Հայաստանը: «Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»։
Բաքուն կողմնակալ է որակում Եվրախորհրդարանի կոողմից երեկ ընդունված բանաձևը։ Ըստ «Ազատության»՝ Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը, մի կողմ դնելով բոլոր խնդիրները, «կրկին հարձակվել է Ադրբեջանի վրա»։
Նա շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այսօր չունի որևէ իրավական հիմքերով սահմաններ, մանավանդ՝ ճանաչված. «Այդ բոլոր հոխորտանքները, որ միջազգային հանրությունը ճանաչել է 1991 թվականին, խելացի ձեռքերում այդ փաստարկներն անմիջապես փլուզվում են, որովհետև երբևիցե Ադրբեջանը ո՛չ մինչև Սովետական Միություն, ո՛չ սովետական ժամանակ, ո՛չ դրանից հետո չի ունեցել ինքնիշխանություն այն տարածքների հանդեպ, որի հանդեպ ունի նկրտումներ, այդ թվում՝ Արցախը»:
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնես և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է։
«Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ, Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չգիտի՝ իրատեսակա՞ն է Հայաստանի եվրաինտեգրումը, թե՞ ոչ, սակայն այն մի ուղղություն է, որի առնչությամբ ինքն անձամբ շատ դրական տրամադրվածություն ունի։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գերու կարգավիճակով գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, որի վերաբերյալ, մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, թե մահացել է: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թեև այդ հարցերը իր մանդատի շրջանակներում չեն, այդուհանդերձ իր լիազորությունների շրջանակներում խնդրով զբաղվում է։
Ի պատասխան՝ իրավապաշտպանը նկատեց, որ այս հարցադրումներին հստակ պատասխանելու համար նախ պետք է տեղեկանալ, թե ՄԱԿ-ի որ մարմիններն են Արցախ ժամանել, կոնկրետ ինչ նպատակներով, ում և ինչ զեկուցելու նպատակով:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 7 ամիս շարունակվող Արցախի ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի։ Երբ այլևս վտանգված է 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների, 20.000 տարեցների կյանքը, երբ մի ամբողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ…
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հեռացվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով ԱՄՆ դեսպանի այս հայտարարությանը՝ նշեց, որ ըստ երևույթի դեսպանն արտահայտել է Միացյալ Նահանգների կարծիքը։
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.6 ք/կմ տարածքով ներառում է նաև Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը:
• Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
Ընդամենը 2 ամիս առաջ Ստրասբուրգում մի զրույց եմ ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն off-the-record ինձ ասել է՝ եթե ուղիղ եթերում Նիկոլն անգամ հայ զինվոր ուտի, մենք դա չենք դատապարտելու, որովհետև ինքը լավագույն գործիքն է, որը պետք է տարածաշրջանից դուրս մղի ՌԴ-ին, եթե այն, ինչ անում է Նիկոլը, դա արվեր նախկին իշխանություններից որևէ մեկի, օրինակ՝ Սերժի ժամանակ, կես ժամ հետո ՀՀ հարցով համազեկուցողները կլինեին Երևանում՝ զեկույց նախապատրաստելու, իսկ որպես առաջին քայլ՝ Հայաստանի պատվիրակությանը կզրկեինք ձայնի իրավունքից:
Աշխարհում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը: ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն այն կարծիքին է, որ մարդու իրավունքներն այս պահին իսպառ բացակայում են Հայաստանի Հանրապետությունում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
«Այն, որ Արցախի ժողովուրդը մշտական հոգեբանական ու ֆիզիկական վախի մթնոլորտում է ապրում, սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և սրա առաջին պատասխանատուն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ վարքագծով»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ էր անդրադարձել թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում հարցադրում անելով՝ «Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում չկա՞ մեկը, ով քաղաքապետին կբացատրեր առավոտյան 7-ին Երևանի բնակիչներին, առանց նրանց համաձայնության, արթնացնելու իրավաբանական հետևանքները»: