«Հայոց պետականության կործանման համար մեկ սպառնալիքը նախևառաջ ներսում է, և «Դիմադրության շարժում», «Հայրենիքի փրկության շարժում», այս ամենը նախաձեռնված էր մեկ կարևոր նպատակի համար՝ փորձել կանխել պետականության գահավիժումը, կասեցնել այդ գործընթացը»,- Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ սա չհաջողվեց իրենց, որովհետև իշխանությունները փորձեցին ընդդիմությանը դուրս մղել դեպի լուսանցք:
«Մեր պետության պատմության ընթացքում բազմաթիվ օրհասական և բացառիկ իրավիճակների հետ մեկտեղ՝ ներքաղաքական կյանքում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, որտեղ ընդդիմությունը որպես քաղաքական ինստիտուտ՝ այսօր լիարաժեք հնարավորություն ունի հակակշռելու և կասեցնելու անվտանգային և բոլոր այն սպառնալիքները, որոնք այսօր ուղիղ իմաստով կանգնած են մեր պետության առջև»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում քառօրյա նիստերին, խորհրդարանի աշխատանքներին չի վնասում, քանի որ ԱԺ-ն ամենաբարձր լեգիտիմություն ունեցող կառույցն է, իսկ ընդդիմությունը՝ խորհրդարանի պատմության մեջ ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունը։
«Այս ընդդիմությունը շարունակեց նույն լոզունգներով, ինչը, կարծում եմ, սխալ էր։ Պետք էր նաև սոցիալական հարցեր բարձրաձայնել, հասնել նպատակին և հետո նոր իրականացնել այն լոզունգները, որոնց վրա հիմնվելով՝ ծավալել են պայքարը, որովհետև ակնհայտ էր՝ առանց իշխանություն վերցնելու՝ դա անել հնարավոր չէր»,- ասաց Քոչարյանը։
«Իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում «սրտի դատավոր» ուներ, որը մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չէր մասնակցում, նույն այդ իշխանական պատգամավորներն ասում էին՝ հո միայն նիստերին մասնակցելո՞վ չէ ՍԴ անդամ, ինչն ավելի տարօրինակ էր, քան կարող էր լինել պատգամավորի պարագայում, քանի որ ՍԴ անդամը, բնականաբար, քաղաքական գործունեություն չէր իրականացնում»։