Այս իշխանություններն անտեր են, տեր էլ չունեն արդեն. ում կանչում են՝ չի գալիս. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ իշխանությունները փորձում են հեծանիվ քշելով, տարբեր պլաստիկ վիրահատությունների նկարներով հասնել նրան, որ իրենց այս պահին որևէ հարց չտան, որովհետև ոչ մի պատասխան չունեն:
«4 տարվա այդ խաղաղության դարաշրջանի բլեֆը փլվել է, գոյություն չունի, և հիմա չգիտեն՝ ինչ օրակարգ ձևավորեն: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը գոյություն չունի: Այդիսկ պատճառով, հեծանիվը դառնում է դարդ, ցավ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Երբ Պրահայից հետո վերադարձավ և հայտարարեց, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես համոզված եմ, որ իրեն խոսք էին տվել, որ՝ դու գնա, ասա, նույնը կանի հետո Ալիևը: Ինքն ասաց ու մնաց դրա տակ, որովհետև Ալիևն այդպես էլ չասաց, ավելին, ասաց՝ ես Մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդն եմ, հետևաբար՝ ոչ թե 86 ու քանիս եմ, այլ 100 քանիս եմ, որի մեջ, բնականաբար, չեն մտնում Վրաստանի կամ Իրանի հողերը, այլ մնացած 20 քանի հազար քառակուսի կիլոմետրը, ենթադրվում է՝ Հայաստանից է նա պատկերացնում: Այնպես որ, ես չգիտեմ՝ ձախողե՞լ են, թե՞ պարզապես որպես լոխ՝ գցվել են»,- ընդգծեց նա:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ շատերն են սկսում հասկանալ, որ եթե չկա անվտանգության ապահովում, ապա փառատոները և այլն, զուտ ժամանակավոր են. «Անգամ նրանք, ովքեր պատրաստ չեն փողոց դուրս գալ, նրանցից շատերն էլ են իրենց մաշկի վրա զգում, օրինակ՝ բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չեն սիրում խառնվել: Բայց երբ չկան անվտանգության երաշխիքներ, բիզնեսն էլ է սկսում մեռնել, ինչը նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես: Մարդիկ լարվում են, սկսում են պահել նեղ օրվա վրա այդ փողը և չեն ծախսում որևէ բանի վրա: Եթե նկատել եք՝ այլևս սրճարաններն այդքան լիքը չեն, ինչպես նախկինում»:
Կարեն Քոչարյանը նկատեց՝ իշխանություններին չի հետաքրքրում հանրային բացասական արձագանքն իրենց տարբեր քայլերին և հայտարարություններին, նրանք միայն փորձում են զբաղեցնել հասարակությանը, ինչին հասնում են.
«Նրանք զբաղեցնում են, օրակարգ են ձևավորում: Տեսեք՝ խոսում են հեծանիվից, բայց չեն խոսում թանկացումներից. Տեխնոլոգիան աշխատեց, հասան իրենց ուզածին: Կապ չունի՝ դա բացասակա՞ն է, թե՞ ոչ: Ընդդիմությունն այստեղ շատ անելիք ունի»:
Նա շեշտեց՝ անելանելի վիճակներ չկան. «Այս վիճակից ելքը բոլոր առողջ ուժերի, պրոֆեսիոնալների կոնսոլիդացիան է, այդ թվում՝ Սփյուռքի, որովհետև ունենալով նման պոտենցիալ, իրավունք չունենք չօգտագործել: Իհարկե, առաջին հերթին պետք է անվտանգության հարցը լուծել: Այս մարդիկ միայն լավ քանդում են, երեխեքը ո՞նց են խաղալիքը քանդում, հետո ասում՝ պապ, արի սարքիր, փչացավ, այ, սրանք այդ վիճակում են: Ոչ ոքի չեն էլ կանչում: Անտեր են, տեր էլ չունեն արդեն, ում կանչում են՝ չի գալիս: Կոնսոլիդացիան պետք է անեն հասարակության ակտիվ, առողջ ուժերը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում