Հաշտության օրակարգը չի ենթադրում չարդարադատություն, արդարադատությունը հիմքն է յուրաքանչյուր հաշտության, լավ մարդ-վատ մարդ լինելու սկզբունքից պիտի դուրս գա շարժումը. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ: Հանդիպման մի մասը բաց է եղել, մյուսը՝ դռնփակ:

Բաց մասում Տավուշի թեմի առաջնորդն ասել է, որ իրենց համար շատ կարևոր է երկրում հաշտության օրակարգ ունենալը:

«Սա համերաշխություն ունենալու մասին չէ, այլ իրական հաշտություն ունենալու հասարակության լայն շերտերի մեջ: Բայց ոչ ոք թող ինքնախաբեությամբ չզբաղվի՝ ենթադրելով, որ հաշտությունը ենթադրում է լղոզված հարաբերություններ: Ոչ, եթե այդ հաշտության հիմքն արդարությունը և արդարադատությունը չէ, այդ հաշտությունն իմաստ չունի: Բացարձակ իմաստ չունի: Եվ յուրաքանչյուրը, ով այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավված է եղել և պատճառ է դարձել, պետք է արդարությամբ և արդարադատությամբ անցնի: Մեր երկիրը մեղավոր հասարակությունից պետք է վերածվի արդարների հասարակության: Մարդիկ իրար հետ պետք է հարաբերվեն առանց կասկածելու: 3 հոգի իրար հետ չեն կարողանում խոսել, որովհետև ոչ թե իշխանության, ընդդիմության, «նախկինների», ներկաների հանդեպ վստահություն չկա, ներկա չկա չնայած, այլևս իրար չեն կարողանում վստահել: 3 հոգի մեկը մյուսին չի կարողանում վստահել, սա ահռելի քայքայում է նշանակում: Հետևաբար՝ հաշտության օրակարգը չի ենթադրում չարդարադատություն, արդարադատությունը հիմքն է յուրաքանչյուր հաշտության: Չի կարող այլ կերպ լինել, լավ մարդ-վատ մարդ լինելու սկզբունքից պիտի դուրս գա սա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս