Կարելի է բացառել սեպտեմբերին արտահերթ ընտրությունները… դրանք ոչ մեկին պետք չեն. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Անժելիկա Բոյաջյանը նրան հարցրել է.
«Հնարավո՞ր է՝ սեպտեմբեր ամսին լինեն խորհրդարանական ընտրություններ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ինչո՞ւ»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Վերլուծելով իրավիճակը՝ կարելի է բացառել սեպտեմբերին արտահերթ ընտրությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք ոչ մեկին պետք չեն։ Նիկոլը և ՔՊ-ն ունեն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ, որն արհեստական ուռճացնելու համար ժամանակի կարիք ունեն։
Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա հուսով եմ, այն սերտել է նախորդ անհաջողությունների դասերը և լավ հասկանում է, որ Նիկոլի ղեկավարությամբ ցանկացած արտահերթ ուղեկցվելու է խայտառակ վարչական ռեսուրսով, անզուսպ և կեղծ քարոզչությամբ, հանդուգն բռնաճնշումներով և միջազգային կառույցների կուրությամբ։ Միայն իշխանափոխությունից հետո է պետք գնալ արտահերթի, այն էլ՝ որոշակի ժամանակ անց, որպեսզի նախևառաջ կայունացվի իրավիճակը երկրի ներսում և երկրի շուրջ։
Այսօրվա դրությամբ ափալ-թափալ ընտրությունները ձեռնտու են մարգինալացված քաղաքական ավանտյուրիստներին և Նիկոլից իշխանության ավելի մեծ փայ պահանջող «արևմտամետներին»»:
Մանրամասները՝ տեսանյութում: