55% բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, կիրակի օրը ԱԺ ընտրության դեպքում`14,4% կընտրի ՔՊ-ին
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հուլիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացրել է հերթական հեռախոսային հարցումը։
Ի թիվս այլ հարցերի՝ Գելլափը քաղաքացիներից հետաքրքրվել է նաև, թե ինչպես են գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։
Արդյունքում պարզվել է, որ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատում միայն հարցվածների 13.4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 21.7 տոկոսը։ Հարցվածների մեծամասնությունը՝ 40.3 տոկոսը, վարչապետի աշխատանքն ընդհանրապես բացասական է գնահատում, իսկ ևս 14.5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական։ Այսինքն՝ հարցվածների շուրջ 55%-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը:
Հարցին էլ, թե եթե հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, որ կուսակցությանը կամ դաշինքին կտաք ձեր ձայնը՝ ընդամենը 14.4 տոկոսն է պատասխանել, որ կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։
«Հայաստան» դաշինքին պատրաստ է ձայն տալ 3.7 տոկոսը, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությանը՝ 3.5 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2.3 տոկոսը, 1.5 տոկոսն էլ նշել է, որ պատրաստ է ձայն տալ Բագրատ Սրբազանին։ Հարցվածների շուրջ 40 տոկոսը պատասխանել է՝ չի մասնակցելու ընտրություններին։
Մանրամասները՝ տեսանյութում