«Փաշինյանը հոգեխանգարված երևույթ է. այսօր հեծանիվ է քշում, վաղը կարող է ցեխերի հետ խաղալ». Աշոտ Անդրեասյան
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարված է և ցանկացած պահի կարող է ցանկացած բան անել, որ ոչ մի ադեկվատ մարդ չէր անի:
«Այսօր հեծանիվ է քշում, վաղը կարող է ցեխերի հետ խաղալ, մյուս օրը կարող է մի այնպիսի բան անել, որ մեզ համար զարմանալի է: Նիկոլ Փաշինյանն ինձ համար հոգեկան խանգարում ունեցող անձնավորություն է. Արցախ կորցրած, այդքան զոհ տված, այդքան խնդիրներ ունեցող պետության ղեկավարը չի կարող լուսաբացին հեծանիվ քշել: Պետությունը մեծ ընտանիք է, որտեղ պետք է երկրի ղեկավարը իր ընտանիքի համար հոգ տանի: Եթե իքս մարդու 20 հոգանոց ընտանիքում 10 զոհ լինի, տան կեսը մնա ջրի տակ, 7-ը հիվանդ լինեն, 3-ն էլ բողոքեն իր դեմ, ինքն առավոտյան դուրս գա՝ հեծանիվ քշելու և դա հրապարակի Ֆեյսբուքում, բնական է, որ իր տան անդամները կմտածեն, որ հոգեկան հիվանդ է: Դրա համար ես իրավունք ունեմ մտածելու, որ Փաշինյանը հոգեխանգարված երևույթ է:
Մեր «ընտանիքում»՝ մեր պետությունում, ոչինչ նորմալ չէ, ոչինչ հարթ չէ, իսկ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս հեծանիվ քշել, կամ կինն իրեն թույլ է տալիս ինչ-որ PR վիդեոներ նկարահանել և լաշպայի նման կանխել իրենց այն հետևորդների ականջներին, ովքեր դրանով ուրախանում են, մտածում են, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրեասյանի խոսքով՝ ընդդիմությունն ամեն կերպ պայքարում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից. «Թե տարբեր ժամանակներում ինչպես է ստացվել այդ պայքարը և ինչպես կստացվի, ես չեմ կարող հիմա գուշակություն անել ու ասել, որ այս անգամ կստացվի: Ցանկացած անձնավորություն պայքարի մեջ է. Նիկոլ Փաշինյանն էլ հայ ժողովրդի հետ է պայքարի մեջ և պայքարում է, որ իր իշխանությունը պահի, ես այդտեղ որևէ աննորմալ բան չեմ տեսնում:
Եթե մի իշխանության ղեկավար ԱԺ ամբիոնից ոգևորում էր ոստիկաններին՝ կրակել խաղաղ ցուցարարների վրա, նա պայքարում է ամեն գնով իր իշխանության և աթոռի համար: Դրա համար, ինքը կարող է հետագայի համար պլաններ էլ ունենա: Ընդդիմության խնդիրն է՝ այդ պլաններն ի չիք անել և Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը խառնել, Փաշինյանին հեռացնել իր՝ ոչ օրինական կերպով զբաղեցրած պաշտոնից և պատասխանատվության ենթարկել: Բոլորս ունենք պլաններ, ապագան ցույց կտա՝ ում պլանները կստացվեն, ումը՝ ոչ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում