Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հուլիսի 7-ին տեղ գտած ձևաթղթերից տեղեկանում ենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսին պաշտոնական այցերի շրջանակում նվերներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազներից՝ 120 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Այսպես, Աննա Վարդապետյանը ԿԿՀ ձևաթղթում նշել է Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիից ստացած նվերի մասին, որը Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը խորհրդանշող […]
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է:
«Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար, ցանկանում եմ դատախազը՝ Դալլաքյանը, մասնակցի այս դատական նիստերին, և որպես լոռեցի տղա՝ առաջնորդվի իր խղճի հետ»,- դատարանում ասաց Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ հարուցված քրեական վարույթի պատճառներին:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու. դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ արդեն 3-րդ դատական նիստն է տեղի ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք՝ միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական վարույթի քննությունը։ Այս գործով նոր մեղադրող դատախազ ներգրավվեց՝ դատախազ Խաչատուր Գալստյանը։
Փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն ակնհայտ ապօրինի է որակում դատարանի որոշումները, որոնցով երկարաձգվեցին «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետները։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
«Երբեք չի եղել, որ գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում տա, այլև քրեական վարույթ հարուցի մասնավոր անձի վերաբերյալ։ Չի կարող անմիջական վերադասի տված հաղորդմամբ հարուցված քրեական վարույթը հսկող դատախազն այլ գնահատական տալ այդ գործին»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ընթացքում անշարժ գույքի համալրում է ունեցել․ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է Կենտրոն վարչական շրջանում գնած բնակարանի մասին, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով։
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանի համար 2024 թվականը բարենպաստ է եղել. համենայն դեպս, այդ մասին վկայում է նրա կողմից օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում էՀայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացել է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի հաղթանակը խորհրդանշող կարմիրբանակային զինվորի պատկերով հուշանվեր-արձանիկ։ Նվերի մասին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված ձևաթղթից տեղեկանում ենք՝ նվերը ստացվել է փոստային ծառայության միջոցով, իսկ դրա՝ ստացողի կողմից գնահատված արժեքը 60․000 դրամ է։
Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ մնացել է հինգ վկայի հարցաքննություն, և, ըստ նրա, մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտվի։
ԵՊԲՀ ներկայացուցիչ-փաստաբանը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ եք, որ գումարները, որոնք փոխանցել եք նախկին արհմիությանը, փոխանցվել են նոր միությանը։ Վկան ասաց` տեղյակ եղել է ու համաձայնություն էլ է տվել նոր արհեստակցական միության անդամ լինելու վերաբերյալ: