Վերակենդանացված «Դիզելի գործով» կհետազոտվեն ապացույցները

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:

Քննվում է, այսպես կոչված, «Դիզելի»՝ հարություն առած շինծու գործը, որով նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ արդարացվել է:

Հիշեցնենք, որ այդ գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն արդեն իսկ այլ պատրվակով դադարեցվել են:

Նախորդ դատական նիստի սկզբում քննվեցին ընթացակարգային հարցեր՝ ընդդատություն, բացարկներ, ապա անցան գույքային պատասխանատվության հարցի քննարկմանը: Հանրային մեղադրողը ներկայացրեց հայցի բովանդակությունը:

Կարդացեք նաև

Դիրքորոշում հայտնելով՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց՝ Վերաքննիչ դատարանը նախագահ Սերժ Սարգսյանի անմեղությունը կասկածի տակ չի դրել, իսկ այս գործի նյութերը հավաքվել են քրեադատավարական օրենքների խախտմամբ:

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ու մյուս երկու մեղադրյալներին ճանաչեց գույքային պատասխանատուներ:

Այսօրվա դատական նիստի սկզբում պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին կրկին հիշեցրեց՝ նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են գործի հարուցման ժամկետները, և սա արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

«Գործի նոր քննության ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը պետք է քննության առնի, թե՞ արդյոք 2013թ. Սերգո Կարապետյանը գործել է ըստ կառավարության համապատասխան որոշման: Սա պետք է պարզվի՝ անկախ ամեն ինչից: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ կասկածի տակ չի դրել նախագահ Սերժ Սարգսյանի անմեղությունը: Եվ այս հանգամանքը հնարավորություն չի տալիս պարոն նախագահին գույքային հայց ներկայացնել»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց գույքային հայցի վերջնական լուծումը տալ վերջնական դատական ակտով:

Հաջորդիվ դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, դրանց քննության հերթականությանն ու կարգին:

Հանրային մեղադրողները ներկայացրեցին ապացույցների հետզոտման իրենց հերթականությունը: Դիրքորոշում հայտնելով՝ Ամրամ Մակինյանն ասաց՝ թվարկվածի մեջ ապացույցներ չկային, դրանք տարբեր ընկերությունների տնտեսական գործունեության վերաբերյալ տվյալներ էին, տարբեր բանկային գաղտնիքներ:

Հաջորդիվ մեղադրյալներին հարց տրվեց՝ հաստատո՞ւմ են արդյոք հարցաքննվելու իրենց մտադրությունը:

«Չեմ կարող ասել. ավելի շատ՝ ոչ, բայց ըստ իրավիճակի՝ կհասկանամ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի պատասխանը համանման էր:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2026թ. մայիսի 12-ին՝ ժամը 15:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031