Հարություն է առել «Դիզելի» բազմաչարչար գործը. Սերժ Սարգսյանը՝ գույքային պատասխանատու

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:

Քննվում է, այսպես կոչված, «Դիզելի»՝ հարություն առած շինծու գործը, որով նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ արդարացվել է:

Հիշեցնենք, որ այդ գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն արդեն իսկ այլ պատրվակով դադարեցվել են:

Դատական նիստի սկզբում քննվեցին ընթացակարգային հարցեր՝ ընդդատություն, բացարկներ, ապա անցան գույքային պատասխանատվության հարցի քննարկմանը: Հանրային մեղադրողը ներկայացրեց հայցի բովանդակությունը:

Կարդացեք նաև

Դիրքորոշում հայտնելով՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց՝ Վերաքննիչ դատարանը նախագահ Սերժ Սարգսյանի անմեղությունը կասկածի տակ չի դրել, իսկ այս գործի նյութերը հավաքվել են քրեադատավարական օրենքների խախտմամբ:

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ու մյուս երկու մեղադրյալներին ճանաչեց գույքային պատասխանատուներ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս