Երեկ Գյումրում անձրևների հետևանքով քաղաքի գրեթե բոլոր փողոցները հեղեղված էին անձրևաջրով, խափանվել է մարդկանց ու մեքենաների տեղաշարժը։
«ՀՀ-ում հիմա գործում է քայլիստների ֆաշիստական դիկտատուրան: Շատ գործեր, որոնք, եթե անգամ ունեն իրավական հիմքեր, երկակի ստանդարտներով են դիտարկվում: Դատախազի այսօրվա միջնորդությունն ինչո՞ւ չի տարածվում, ասենք, Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու, քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ իր, Նաիրի Հոխիկյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործերը ևս քաղաքական աստառ ունեն, քաղաքական պատվեր են:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների:
«Սա ոչ միայն Միքայել Աջապահյանի դեմ քարոզ է, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցին հերթական անգամ վարկաբեկելու՝ Նիկոլի վարչակազմի փորձն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին հնչեցրած ելույթին:
«Լավրովը միշտ է աչքի ընկել իր կոպտություններով, անմակարդակ պահվածքով, և շատ դեպքերում ՌԴ արտաքին քաղաքականության ձախողումներն էլ ես կապում եմ հենց նրա հետ: ՌԴ արտաքին քաղաքականությունը ղեկավարող մարդը շատ հին է, բացարձակ պատկերացում չունի նորագույն տեխնոլոգիաների մասին, թե ինչպես կարելի է մարդկանց մանիպուլացնել, ա պլանի տապալման դեպքում շատ արագ անցնել բ պլանի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը:
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Շիրակի պետական համալսարանում ռեկտոր նշանակվելուց հետո Երվանդ Սերոբյանը բավականին երկար ժամանակ է ունեցել հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրմանը նախապատրաստվելու համար, բայց տապալել է ՇՊՀ հավատարմագրումը: