«Բացահայտվեց ևս մեկ հետաքրքիր փաստ. Ալիևն ու Նիկոլը փչացրին Պուտինին». Գագիկ Համբարյան
«Նիկոլը մոլագարին բնորոշ բնավորության գծեր է դրսևորում. Գիտականորեն ապացուցված է՝ մոլագարները սիրում են այցելել այն վայրերը, որտեղ հանցագործություններ են գործել, և այն զոհերի շիրիմներին, ում մահվան մեջ իրենք են մեղավոր: Նրանք բնազդորեն դա հասկանում են և գնում այնտեղ՝ էներգիա են ստանում: Նիկոլ Փաշինյանը, ենթադրաբար, 21-րդ դարի Թալեաթ փաշայի ժառանգորդն է. երկուսն էլ Հայոց ցեղասպանության հեղինակներից են, և այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր, Նիկոլի կազմակերպածն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այցին «Եռաբլուր»:
«Ադրբեջանից ասում են՝ Սահմանադրությունը պետք է փոխեք, որովհետև այնտեղ կան կետեր, հատկապես՝ Անկախության հռչակագրի մասը, որը տարածքային պահանջներ է ներկայացնում մեզ, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող խեղկատակն ասում է՝ մենք գիտենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան, բայց դա բանակցության թեմա չենք դարձնում: Սա նշանակում է, որ վաղը-մյուս օրն Ադրբեջանը կասի՝ քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի ընդդիմացել, չի ասել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին, մենք պետք է «վերադարձնենք» այն տարածքները, որոնք մերն են: Իսկ դա Տավուշի մարզն է, Գեղարքունիքի մարզն է՝ Սևանա լճի կեսով, ամբողջ Վայոց ձորն է, Սյունիքն է, և Արարատի մարզի հարավային մասը: Ավելին՝ Հիքմեթ Հաջիևն իր վերջին հայտարարության մեջ շատ հետաքրքիր բան է նշել՝ Հայաստանը չպետք է որևէ ռազմաքաղաքական բլոկի անդամ լինի: Հիմա, բացահայտվեց ևս մեկ հետաքրքիր փաստ. հիմա հասկանո՞ւմ եք՝ ով է Հայաստանից պահանջում, որ դուրս գա ՀԱՊԿ-ից: Հաջիևը շատ պարզ ասաց, որ Հայաստանը ոչ միայն պետք է բանակ չունենա, այլև պետք է որևէ ռազմաքաղաքական բլոկի անդամ չլինի: Նոր նախապայմաններ են դրվել ՀՀ առաջ»,- ընդգծեց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Ալիևի պարտադրանքն է, որ Փաշինյանը հրաժարվի միջնորդներից. «Եթե միջնորդը բանակցություններին մասնակցի, նաև պետք է ստորագրություն դնի համապատասխան փաստաթղթի տակ, պատասխանատու լինի այդ փաստաթղթերի կետերի իրագործման պահով, և եթե վաղը-մյուս օրն այդ փաստաթուղթը, ինչպես նոյեմբերի 9-ի պրոտոկոլը մնաց թղթի վրա… Դե, Պուտինը սիրում է, որ իրեն փչացնում են և՛ Ալիևը, և՛ Նիկոլը: Երկուսով Պուտինին փչացրին, և Ռուսաստանը ծպտուն չհանեց, մանկամիտ ձևով ասաց՝ ձեր վարչապետն է ճանաչել: Հասկանում ենք, որ մեր վարչապետը թիվ մեկ դավաճանն է, բայց չէ՞ որ դու ստորագրում էիր այդ փաստաթղթի տակ, դա նաև քո անունն է: Պուտինի փչանալուց հետո ոչ ոք չի ուզում միջնորդ դառնալ»:
Քաղաքագետն ընդգծեց՝ պատմականորեն ապացուցված է՝ խաղաղություն մուրալը նորանոր պատերազմն է բերում. «Նիկոլն ո՞վ եղավ, որ այդ պատմական ֆորմուլան կարողանա չեղարկել: ՄԱԿ-ի ամբիոնը, որ համարվում է աշխարհի թիվ մեկ դիվանագիտական ամբիոնը, գնաց և ո՛չ խոսեց ՀՀ օկուպացված տարածքներից, ո՛չ խոսեց գերիներից, ոչինչ չխոսեց: Ապուշություններ էր ասում, Նյուտոնն է՝ ֆորմուլա է հայտնաբերել՝ ապագա կա:
Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, էս խեղկատակը գնացել՝ ինչից է խոսում: Լավ է՝ չխոսեց՝ իր կինն ինչպիսի դոլմա է պատրաստում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ՀՀ մասին իր ելույթում ավելի շատ խոսեց, քան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խեղկատակը: Պատմականից է բամբասում, ասում է՝ մոռացեք, բայց կնոջ հետ գնացել՝ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլխի հետ է նկարվել, ասում է՝ բարի գալուստ, դիցուհի: Անահիտ աստվածուհին պատմական է, ներկայիս Հայաստանի իրականն ախուրյանցի Անոն է, էլի Անահիտ է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում