«Աննա-Էրատոն դեղամիջո՞ց է… ի՞նչ գործ ուներ քո կինը խալխի տղամարդկանց հետ». Գագիկ Համբարյան

«Վաշինգտոնյան բանակցությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանը սադրիչ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ դրանով ցույց տալով, որ արհամարհում է Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը: Արցախի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի արդյունքում ունենք 4 զոհ, նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ նպատակ են դրել հասնել իրենց ծրագրերին միայն ուժային մեթոդների կիրառմամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Արցախի նկատմամբ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պարտություն կրած իշխանությունը չի կարող հավասարը հավասարին բանակցել Բաքվի հետ և հասնել որևէ հայամետ որոշման. «Ադրբեջանն իր ցանկություններին հասնելու է ահաբեկչության, ուժային մեթոդների, զինված բախումների արդյունքում, որովհետև տեսնում է, որ ՀՀ-ն ղեկավարվում է մի թիմի կողմից, որին նվաստացրել, նսեմացրել են, հիմա էլ այդ թիմը շարունակում է թուրքերի առաջ նսեմանալ՝ կատարելով նրանց բոլոր ցանկությունները»:

Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, նա նշեց, որ որևէ սենսացիոն բացահայտում չկար. «Նիկոլ Փաշինյանն իր ստերը, կեղծիքներն ու մանիպուլյացիաները որոշ չափով նորացված մատուցեց հանրությանը: Փաշինյանը «не виноватая я» սկզբունքով գնաց, այսինքն՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ընդամենն ասում է, որ մոդերատոր է եղել, իրեն ինչ ասել են՝ դա արել է, ինչ պատվիրել են՝ արել է: Նա ասում էր՝ ես չգիտեմ՝ պատերազմի ժամանակ իմ տղան որտեղ է ծառայել՝ շատ զարմանալի է, որովհետև մենք հիշում ենք երկու լուսանկար, որոնցից մեկը տարածվեց Աննա Հակոբյանի կողմից, որն արվել էր 2020թ. հոկտեմբերի 5-ին՝ հենց նույն օրը, երբ Շուշիի մշակույթի տանը զոհվեցին բազմաթիվ ոստիկաններ: Այդ երեկո Աննա Հակոբյանը շատ երջանիկ լուսանկար էր հրապարակել՝ Ստեփանակերտի հյուրանոցի նկուղային հարկից՝ իր ընկերուհիների և Աշոտ Փաշինյանի հետ: Երկրորդ նկարում էլ Արաբաթ Միրզոյանի հետ էին»:

Կարդացեք նաև

Նա անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը 10 րոպեով է եղել բունկերում. «Ես չգիտեմ՝ Աննա-Էրատոն դեղամիջո՞ց է, որ պետք է գեներալներին գրգռեր, դրդեր, որ իրենք ճիշտ որոշումներ ընդունեն: Կամ նա աստվածուհի՞ է, ի՞նչ է, ասենք, չէ, ուզում եմ հասկանալ, էլի: Հայ տղամարդը ո՞նց կարող է ասել՝ ես իմ կնոջը ուղարկեցի բունկեր, որպեսզի աջակցություն ցույց տա հրամկազմին, ինչպես գյումրեցիներն են ասում՝ յանի ի՞նչ, ի՞նչ գործ ուներ քո կինը խալխի տղամարդկանց հետ: Սա էլ է ինձ հետաքրքիր՝ ի՞նր էր անում ինքը այդտեղ, ի՞նչ աջակցություն պետք է ցույց տար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս