«Նիկոլը կգնա Բաքու, հետո կասի՝ գնացի, որ ձեզ փրկեմ ադրբեջանական հարձակումից». Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ եթե Ալիևը պահանջի, ապա Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կմեկնեն Բաքու՝ մասնակցելու COP29-ին:
«COP-29-ը Բաքվում անցկացնելու համաձայնության համար Հայաստանի ղեկավարը կարող էր ավելի մասշտաբային պահանջներ ներկայացնել, օրինակ՝ կողմ կքվեարկեմ, եթե Բաքվում գտնվող բոլոր հայազգի գերիները, Արցախի ղեկավարությունը վերադառնան Հայաստան, Ադրբեջանը դուրս բերի իր զորքերը ՀՀ տարածքից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձրել է ոչ թե՝ COP29-ը Բաքվում անցկացնելու համաձայնություն տալու, այլ 2 ադրբեջանցի մարդասպաններին Բաքվին տալու դիմաց, որոնք հետո հերոսացվել են Բաքվում:
«Նիկոլն ու Արաբաթ Միրզոևն ո՞վ են, որ ինքնուրույն որոշում կարողանան կայացնել: Բաքուն կարող է ասել՝ չգաք՝ կհարձակվեմ, Վարդենիսի, Կապանի մոտ ինչ-որ տարածքներ կգրավեմ, Նիկոլն էլ վաղը-մյուս օրը կասի՝ COP29-ին գնացի, որ փրկեմ ձեզ ադրբեջանական հարձակումից, մենք փրկիչներ ենք: Այնպես որ, զարմանալ պետք չէ, 90 տոկոսով համոզված եմ, որ կգնան Բաքու, որովհետև դա պետք է Ադրբեջանին, որպեսզի ինքը ցույց տա կզած Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ցույց տա, որ՝ այ, դուք, ֆրանսիացիներդ, ամերիկացիներդ, որ իբր թե հայերի համար դոշ եք տալիս, իրենք գալիս են Բաքու, դուք մեզանից ի՞նչ եք ուզում»,- ընդգծեց նա:
Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ոչ միայն վերջին հայտարարությամբ, այլև Թուրքիայի պաշտոնյաների հետ երեք հանդիպումներից հետո պաշտոնապես հրաժարվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից.
«Ես արդեն հավատում եմ Միքայել Մինասյանին, որ հայտնի գործակալ Արաբաթ Միրզոևը նաև թուրքական գործակալ է եղել՝ «Շակալ» մականունով, իսկ հետո վերահավաքագրումից հետո դարձավ «Օմեգա»: Ես արդեն հավատում եմ, որ նա թուրքական գործակալ է, և ամբողջությամբ նրա վարած արտաքին քաղաքականությունը համապատասխանում է Թուրքիայի պետական շահերին: Թուրքերի համար անակնկալ չի եղել Միրզոյանի հայտարարությունը, պարզապես փորձում են ցույց տալ, թե կապ չունեն իրենց նախկին կամ ներկայիս գործակալի արտահայտությունների հետ: Սա Արաբաթին փրկելու միջոց է: Բայց իրականում, վերջին 6 ամիսների ընթացքում Արաբաթը թուրքերի հետ 3 անգամ պաշտոնապես հանդիպումներ է ունեցել, և արդյունքը պետք է սա լիներ»:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգ չէ: Նա շեշտել է, որ պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները․ սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ: Թուրքական լրատվամիջոցները Միրզոյանի այս հայտարարությունը ներկայացրել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում