Ինչո՞ւ են նստում, Նիկոլի լոլոները լսում. լսում են, թե ինչպես է իրենց վաղը-մյուս օրը, լավագույն դեպքում, դարձնելու գաղթակա՞ն. Գագիկ Համբարյան

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ «Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ»:

Մարտի 12-ին Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ասել էր, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և հայտարարել, որ կայցելի Տավուշի մարզ և հանդիպում կունենա բնակիչների հետ։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում հստակ ասաց, որ այդ տարածքները հանձնելու է։

«Նա իր հետ բերած քարտեզը ցույց տվեց ու ասաց՝ քարտեզից ներս ինչ կա՝ մերն է, քարտեզից դրսում եղածը մերը չէ։ Ցույց տվեց նաև Արծվաշենը, ու հիմա հարց եմ տալիս՝ թուրքի հպատակը կարո՞ղ է հետ բերել Արծվաշենը, իր նմանը կարո՞ղ է Արծվաշենը հետ բերել։

Կարդացեք նաև

Նիկոլի նման թուրքի դեմ ծնկածը երբեք չի կարող որևէ բան հետ բերել։ Կապիտուլյանտ Նիկոլը սահմանազատում ու սահմանագծում չիրականացնելով մեր ենթակառուցվածքների առումով շինարարական աշխատանքներ է անում, նա առանց թաքցնելու շրջանցիկ ճանապարհներ է կառուցում։ Այսինքն՝ եթե ինքը շրջանցիկ ճանապարհներ է կառուցում, ուրեմն՝ ոչինչ ստանալ չի կարող։

Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ է Փաշինյանը որոշել սահմանազատումն իրականացնել հենց Տավուշի մարզից, կարող էր սկսել Սյունիքի մարզից, որտեղ մի շարք տարածքներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ՝ Ներքին Հանդի մի հատվածը, Իշխանասարը, Տեղից հատվածներ և այլն»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Այս համատեքստում քաղաքագետը նաև նշեց Վայոց ձորի մարզը, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքը, որի մատույցներում այսօր՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով, նստած է ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչը։ Նաև Սոթք-Խոզնավար ամբողջ հատվածում է նստած թշնամին։

«Բացառվում է, որ այս տարածքները կապիտուլյանտը հետ կբերի։ Ադրբեջանի նախագահը բազմիցս ասել է՝ «ինչ ուզեմ՝ Նիկոլից կստանամ՝ դրա դիմաց ոչինչ չտալով»։ Լավ, այս հասարակության համար 3,5 տարին բավարար չէ՞ր՝ տեսնելու համար, որ Նիկոլը չի կարող հավասարը հավասարի պես բանակցել իրեն այդ կարգավիճակի մեջ դրածի հետ։ Նա չի կարող հայ ժողովրդին արժանապատիվ խաղաղություն բերել։ Հիմա էլ գնացել է Տավուշ, ոսկերպացիները, բաղանիսցիները, կիրանցիներն առհասարակ պետք է Նիկոլին չընդունեին, ինչո՞ւ են նստել ու դրա լոլոները լսում։ Լսելու են, թե ինչպես է իրենց վաղը-մյուս օրը, լավագույն դեպքում, դարձնելու գաղթակա՞ն։

Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում այնքան չարագործություններ է արել այս ժողովրդի ու երկրի դեմ, որ իր համար այդ 4 գյուղերի հանձնումը թուրքերին խաղ ու պար է։ Այդ մարդը 5000 հոգու բառիս բուն իմաստով տարել է սպանդի, շատ լավ իմանալով, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվում ենք, այն չկանգնեցրեց։ Այս մարդը թուրքի գերի ընկած ասկյարին ուղղակի հետ է վերադարձնում Բաքվին, այն պարագայում, որ այնտեղ մենք ունենք պատանդներ, էլ չեմ ասում քաղաքական գործիչների մասին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ հայ ազգը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ թշնամին նպատակ չունի որևէ պարագայում գնալ խաղաղության, և այն տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել, վաղն օգտագործվելու են որպես պլացդարմ՝ այդ տարածքներում բնակվող հայերին վտարելու համար։

«Ադրբեջանը ստեղծելու է անելանելի իրավիճակ, որպեսզի այնտեղ հարակից բոլոր հայկական գյուղերը դատարկվեն։ Ադրբեջանն ինչպես փակեց Գորիս-Կապան ճանապարհը, այդպես էլ փակելու է Տավուշի մարզի այդ հատվածով դեպի Վրաստան գնացող ճանապարհը։ Նիկոլի կառուցած շրջանցիկ ճանապարհներն առոչինչ են լինելու։ Այդ ամենը հաշվի առնելով՝ քայլիստների թայֆան հիմա ակտիվորեն վերանորոգում է Տաշիրից դեպի Գոգավան գնացող ճանապարհը, գիտեն, որ վաղը-մյուս օրը Բագրատաշենը փակվելու է։ Ադրբեջանցիները նաև փակելու են Վրաստանից Հայաստան մտնող գազամուղը, որովհետև տարածքներով, որոնք Նիկոլը պատրաստվում է նվիրել թուրքերին, անցնում է միակ գազատարը»,- ընդգծեց Գ. Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս