«Պայթյունավտանգ իրավիճակ է. ֆիզիկական բնաջնջման վտանգ է կախված ՀՀ տարածքում ապրող հայերի գլխին». Համբարյան

«Տարածաշրջանը գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ, որոնք բավականին մեծ առնչություն ունեն նաև Հայաստանի հետ, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» բացման ջատագովը նաև Արևմուտքն է, որը համագործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փորձում է ամեն գնով այդ միջանցքը բացել և խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ հենց այդ գլոբալ խաղն առաջ տանելու համար է Նիկոլ Փաշինյանը 2018-ին բերվել իշխանության. «Գլոբալ խաղի գլխավոր ակտորները՝ ի դեմս Բրյուսելի և Վաշինգտոնի, արհամարհած ունեն և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի շահերը: Նրանք առաջնորդվում են միայն սեփական շահերով, իսկ Թուրքիայի շահերը համընկնում են Արևմուտքի շահերի հետ: Մեր հասարակությունը չի հասկանում, որ հիմա կոնկրետ դրված է Հայաստանում հայերի ապրելու խնդիրը: Եթե մինչև հիմա գոնե Արևելյան Հայաստանում հայերի ֆիզիկական գոյության հարց չի եղել, ապա Արցախի կորստից հետո նույն ֆիզիկական բնաջնջման վտանգը կախված է ՀՀ տարածքում ապրող հայերի գլխին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս