«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտես Աշոտ Հարությունյանն է:
168TV-ի «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
Ութ տարի շարունակ մենք խոսում ենք այն մասին, որ այս իշխանությունը եկել է ռեպրեսիաներով, և գնալով այդ մեքենան շատ ավելի դաժան և ընդգրկուն է դառնալու։
Էմոցիոնալ ֆոնով առաջին ձերբակալումը երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանինն էր, երբ իրավականին զուգահեռ՝ տեղի ունեցավ իրավական, բարոյական ու վարկաբեկող մեծ արշավ նրա դեմ: ՔՊ-ի քաղաքական թիմի ձեռքով մոնտաժվեց «տուշոնկա շոուն», որն այն ժամանակ աշխատեց և որպես գործիք կիրառվեց Մանվել Գրիգորյանի դեմ (Գեներալ Մանվելի դեմ «տուշոնկա շոուն» մոնտաժել էր ՔՊ-ական, Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը):
Վերջերս Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին ու ֆինանսների նախարարին գործուղել էր մասնակցելու միջազգային մի համաժողովի՝ նպատակ ունենալով ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու նպաստելու ներդրումների ներգրավմանը։
«Հայկական ժամանակում» աշխատելուց ի վեր՝ Փաշինյանի աշխատաոճում առանձնապես մեծ տարբերություն չկա։ Նա չի աճել, ուղղակի գործունեության տարածքն է մեծացրել՝ ամբողջ Հայաստանը։ Փաշինյանն ի սկզբանե մի հատկություն է ունեցել՝ մարդուն նվաստացնելը։
Առավոտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանում մոլեգնող քաղբանտարկյալների հերթական ալիքը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի և Արեգնազ Մանուկյանի կալանավորումները, Ծառուկյանին պատկանող բիզնեսների բռնախլումը, տասնյակ-հազարավոր մարդկանց աշխատազուրկ դարձնելու հեռանկարը, և այլն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանն է։
«Իրենք սեփական շահերից ելնելով ինչ-որ բան են անում, որը վնասում է մեր երկրի հեղինակությունը»,- ամփոփեց տնտեսագետը։
Լրագրողների հետ զրույցում գործարանի աշխատակիցներից մեկը նշեց, որ եթե Փաշինյանն անձնական խնդիր ունի Ծառուկյանի հետ, կարող է բանակցել, ոչ թե այսքան ժողովրդին սոված թողնել:
«Այս պահին հերթափոխի կարգավորման գործընթացն ենք իրականացնում, որից հետո կհասկանանք՝ ինչ թերություններ ունենք վերացնելու, և կանցնենք արտադրական գործընթացը վերսկսելու մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ գործարանում աշխատանքները կվերսկսվեն մոտ 1-2 ժամից։
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտվանից հավաքվել են գործարանի մոտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Երբ պետական կառավարման համակարգը, ուժային կառույցները դառնում են մեկ հոգու անձնական ճղճիմությամբ պայմանավորված հաշվեհարդարի իրականացման գործիքներ, պետությունը՝ որպես այդպիսին, ԱՎԱՐՏՎՈՒՄ Է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանն է:
Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում չէ, արձակուրդում է․ 168․am-ն այս պատասխանը ստացավ Խաչատուր Սուքիասյանի խոսնակից, երբ փորձում էր նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցած խայտառակ դրվագների վերաբերյալ որևէ մեկնաբանություն լսել գործարարից։ Պարզվեց՝ այս պահին մեկնաբանություն ստանալ հնարավոր չէ։
Բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ քննադատությունները, որոնք այսօր հայ հասարակությունն ուղղում է որոշ մարզիկների՝ տեղին է, քանի որ այն ամենը, ինչ նրանց համար արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որևէ մեկը չի արել։ Սակայն այսօր բոլոր այդ մարզիկները լուռ են, այնպես են դիրքավորվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ։
168.am-ը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ սա իրավակա՞ն պրոցես է, ինչպես պնդում են իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացիային ուղղված որոշակի քայլերը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և ներքաղաքական մյուս գործընթացները, թվում է՝ անջատ են տեղի ունենում, սակայն այս ամենը նույն գործընթացի տարբեր դետալներն է։
«Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական ու առևտրային տարաձայնություններ այն նախագծի շուրջ, որը նախաձեռնել են միահամուռ ջանքերով։ Այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության, թե՛ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից»:
Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվություն է հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, որտեղ, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, տուժող են նաև ԻԻՀ քաղաքացիներ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Երեկ՝ հուլիսի 6-ին, գրեթե 13 ժամ շարունակ ԱԱԾ դիմակավորված ու զինված ծառայողները վերահսկողության տակ էին վերցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, իսկ առանձնատան ներսում քննիչները խուզարկություն էին իրականացնում։ Առանձնատանը զուգահեռ խուզարկություններ էին իրականացվում Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում, մի քանի ընկերությունների դռներ կապարակնքվել են։
«Ապօրինությունները շարունակվում են: Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար իրենք այդ վտանգը չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում: Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են և՛ արտաքին, և՛ ներքին ներդրողներին: Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր: Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին դեռ ոչինչ, կզարթնացնեն, հետները կտանեն ԱԺ»:
Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում:
«Մանդատն ու փողոցը պետք է համադրվի, բայց հիմնական թատերաբեմը պիտի դառնա փողոցը: Առանց փողոցի ԱԺ-ում մարդկանց հանելու ենք միջանցք, ծեծեն: Մոտ ապագայում ընդդիմությունը պետք է կարողանա դիմադրության համակարգ ստեղծել, և րոպե առաջ նախապատրաստվի փողոց»,- շեշտեց Սուրենյանցը:
«Ֆաշիզմի դրսևորում է, երբ իշխանությունը ոչ թե փորձում է լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին: Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, այդ գործողության հիմնական նպատակը՝ փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, սա բոլորին է վերաբերում, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: