Հիմնական թատերաբեմը դառնալու է փողոցը. առանց փողոցի ԱԺ-ում մարդկանց հանելու ենք միջանցք, ծեծեն. Սուրեն Սուրենյանց

Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը: Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավական ոչինչ չկա, երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում:

«Ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով: Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացրեց բեսպրեդելը: Ակնհայտորեն երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ԱԺ խճանկարի վրա»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր պատժել կոնկրետ մարդկանց, կուլակաթափ անել, ավելին, նման դեպքերով փորձում է ռուսներին ցույց տալ, որ բոլորի «հարցերը լուծելու է», և միակ մարդը, ում հետ պիտի պայմանավորվեն Հայաստանում, դա ինքն է:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը և դրան փողոցային պայքարի միջոցով հասնելուն, Սուրենյանցը նկատեց.

Կարդացեք նաև

«Ինքը մոտեցնում է դրան, եթե ընդդիմությունն ինքնակազմակերպվի, որովհետև եթե ընտրությունների ինստիտուտի հանդեպ հավատը զրոյացվում է, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արմատական: Այսինքն, հեռու չի այն օրը, որ հասարակական այս տրամադրությունները բերելու են ավելի արմատական ընդդիմադիր հարթակի ձևավորմանը»:

Ինչ վերաբերում է ընդդիմության մանդատ վերցնել-չվերցնելուն, քաղաքագետն ասաց՝ եթե հեղափոխական արագ սցենար չկա, մանդատ չվերցնեն, ի՞նչ անեն:

«Մանդատն ու փողոցը պետք է համադրվի, բայց հիմնական թատերաբեմը պիտի դառնա փողոցը: Առանց փողոցի ԱԺ-ում մարդկանց հանելու ենք միջանցք, ծեծեն: Մոտ ապագայում ընդդիմությունը պետք է կարողանա դիմադրության համակարգ ստեղծել, և րոպե առաջ նախապատրաստվի փողոց»,- շեշտեց Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031