Գագիկ Ծառուկյանի ու նրա կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Օլիմպավանից մարզիկներին են դուրս բերել. Տոնոյան
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
«13 տարվա աշխատող եմ, շատ գոհ եմ, բոլորս իր մեջքին կանգնած ենք: Երբեք այսպիսի բան չի եղել, այսքան տարվա մեջ առաջին անգամ եմ տեսնում: Առաջին անգամ է, որ մենք չկարողանանք աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ ինքն էլ 10 տարի է աշխատում ու մշտապես գոհ է եղել Գագիկ Ծառուկյանից: Պնդեց՝ իրենց լավ են վարձատրում, տոներին ու այլ օրերին էլ «լավ են նայում»:

