«Սա նշանակում է, որ Հայաստանին փող են տվել ընդամենը շիզոֆրենիայի աստիճանի հասնող հակառուսականությունը նոր թափով շարունակելու համար»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հակառուսականությունը Փաշինյանին պետք է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց հանելու և ուղիղ Թուրքիայի ենթակայությանը հանձնելու համար։
Կարծում էին, թե Ամերիկան ու Եվրոպան բացելու են քսակներն ու միլիարդներ են հոսելու Հայաստան։ Այն, ինչ խոստացան՝ ոչինչ է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու զարգացնելու համար։ Առավել ևս՝ այնպես չէ, որ նախկինում նման օժանդակություններ չեն եղել։ Այս կամ այն չափով՝ միշտ էլ եղել են։ Պարզապես հիմա դրանք միավորել են մեկ փաթեթում՝ տպավորություն ստեղծելու համար։ Թեև արդյունքում էլի ծիծաղելի գումար է ստացվել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։
Սերգեյ Մարկեդոնովն ընդգծել է, որ նախորդ իշխանությունները նույնպես կարգավորել են հարաբերությունները Եվրոպայի հետ, բայց դա արել են ոչ թե ինչ-որ բանի փոխարեն, այլ Ռուսաստանի հետ համագործակցությանը զուգահեռ:
«Արևմուտքին Ադրբեջանը հարկավոր է Իրանի դեմ քաղաքականության շրջանակում, որն Անդրկովկասում Արևմուտքի գլխավոր թիրախներից երկրորդն է, ուստի Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է»,- ասաց վերլուծաբանը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի նախազգուշական հայտարարությանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրության անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, և նրանց տարածած հայտարարությանը պետք է շատ ուշադիր մոտենալ։
Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։
Դրանից հետո, Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Արցախի նախագահի ձևակերպմամբ՝ օրհասական, բայց նա այս պահին նստացույց է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին:
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն է եղել:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ գերտերությունները սկսում են հարգանքով վերաբերվել այն որոշումներին, որոնք բխում են իրենց շահերից:
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրողություններին, ինչպես նաև օրերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանն ու քննարկումներին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահ է, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված աղմուկը բարձրացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար:
Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման որոշ մանրամասներ:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի է ունենում «Նիկոլ-2» արարը:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից և դրան հաջորդած Շառլ Միշելի հայտարարության մասին, մի քանի թեզեր առանձնացրեց։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենց բոլոր հանդիպումները Բրյուսելում վկայում են մեկ բանի մասին՝ Փաշինյանը բրյուսելյան իր հանդիպումների տրամաբանության մեջ բանակցել է՝ բացառապես հաշվի չառնելով Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։
Կառավարությունից արդեն հաստատել են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Թեպետ Կառավարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օրակարգով են հանդիպելու երկու երկրների ղեկավարները, սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն օկուպացված Շուշիում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառմանն ասել էր, որ հանդիպման գլխավոր օրակարգը «Խաղաղության պայմանագիրն է»։