ՀՀ-ի համար ամենակարևոր հարցը պատասխան չգտավ. Մարկեդոնովը ՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայաստանի համար ամենակարևոր հարցը՝ անվտանգությունը, պատասխան չգտավ Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ժամանակ։ SputnikLive-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

«Արժեքները հրաշալի բան են, բայց ոչ այն ժամանակ, երբ սահմանների հարցը լուծված չէ, երբ ընդհանրապես Հայաստանի ինքնության հարց կա», – նշել է փորձագետը:

Նրա խոսքով`Բրյուսելում հնչեցին գաղափարական բնույթի ընդհանուր ձևակերպումներ, բայց այդպես էլ չասվեց, թե ինչպես են բաժանվելու սահմանները, ով և ինչպես է իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, ով է մասնակցելու միջադեպերի կանխարգելմանը։ Մարկեդոնովը նշել է, որ անվտանգություն ապահովողի հարցի վերաբերյալ հստակություն այդպես էլ չհնչեց։

«Դուք անցում եք կատարում մի անվտանգություն ապահովողից մյուսին։ Հրաշալի է, դա ձեր ինքնիշխան ընտրությունն է, բայց հարց է ծագում՝ որքանո՞վ է այն արդյունավետ»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը փորձում է նվազեցնել սեփական անվտանգության սպառնալիքները և ռիսկերը՝ միաժամանակ քանդելով գոյություն ունեցող համակարգերը։ Իսկ նորերը կառուցել նրան չի հաջողվում։

Սերգեյ Մարկեդոնովն ընդգծել է, որ նախորդ իշխանությունները նույնպես կարգավորել են հարաբերությունները Եվրոպայի հետ, բայց դա արել են ոչ թե ինչ-որ բանի փոխարեն, այլ Ռուսաստանի հետ համագործակցությանը զուգահեռ:

Տեսանյութեր

Լրահոս