«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն է եղել:

«Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա: Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները: Բայց մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը՝ գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ բրյուսելյան հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չի կարող ներկայացնել.

«Այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտեսնիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել: Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով, և ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով: Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս