2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար՝ օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն՝ ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 3-ին:
«Հայաստանը երբևէ այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, որքան հիմա, երբ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ Միացյալ Նահագները, շատ ու շատ ռազմական, ռազմավարական հարցեր են քննարկում»,- այսպես բնութագրեց Հայաստանի սուբյեկտայնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է իր հույսը դնի ԱՄՆ-ի վրա՝ հիշելով, թե այդ երկիրն ինչպես է լքել իր դաշնակիցներին։
«Նախ՝ շատ մեծ խնդիր է եղել այդ գործընթացը սկսելը, կարող է այս երկրից չեք եղել, չեք տեսել։ Միակ դրական բանը, որ եղավ, այն էր, որ որոշվեց՝ պետք է սկսվի դելիմիտացիան։ Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսային սահմանից»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց Ներքին Հանդում տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ առաջնորդվել միայն Պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրություններով։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին: Մանրամասնեց, թե այն կազմակերպությունը, որը ռեփերին բերելու էր Հայաստան, հստակ պայմանավորվածություն էր ունեցել նրա հետ, այսինքն՝ ջանք էր գործադրել, որից հետո արդեն դիմել էր Կառավարությանը՝ աջակցության խնդրանքով։
«Ո՞ւր է Արցախի իշխանությունն ընդհանրապես, ո՞ւր է Արցախը։ Արցախի իշխանությունը կարող է լինել միայն Արցախում։ Մեկ այլ երկրում չի կարող գործել այլ երկրի իշխանություն, այդ վտարանդի իշխանություն, կառավարություն, նման բան չի եղել, նման բան եղել է միայն նախորդ դարում։
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունը տեղյակ է եղել՝ ինչ հրամանագիր է ստորագրվելու սեպտեմբերի 20-ին, կարելի՞ է ենթադրել, որ որոշակի բանակցություններ եղել են։
«Տեղյակ է եղել, որ նա գնացել է բանակցությունների և ինչ-որ արդյունք եղել է, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, դրանք որևէ արդյունք չեն տվել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Արցախից բռնի տեղահանվող բնակիչների ընդունող կետերը Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, բավականին ծանրաբեռնված են աշխատում։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն էր:
«Իմ համոզմամբ՝ թմրամոլությունն ավելի հույժ կարևորության հարց է և ավելի վտանգավոր, քան COVID-ը, որ երբևէ ունեցել ենք»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ինքը և հանրությունը ուզում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ գնահատական տա Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած միջադեպին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Տեղ գյուղում այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) «2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։
«Հարցը կայանում է նրանում, թե այդ միջազգային ճնշումներն արդյոք բավարար կլինե՞ն, որպեսզի Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա։ Այս պահի դրությամբ, ցավոք սրտի, ճանապարհը մնում է փակ, և սա առաջացնում է այն իրավիճակը, որ մեր աշխատանքները պետք է ավելի ակտիվ լինեն, պետք է շարունակություն ունենան, որպեսզի ամեն կերպ ուժեղացնենք միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձավ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքներում կատարված փոփոխություններին, որի արդյունքում ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացվում և դառնում է Նիկոլ Փաշինյանին ենթակա կառույց։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է, և դա լավ օրից չէ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հրապարակում է եղել Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը վերաբերում է Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջներին։