Բաժիններ՝

Սնուփ Դոգի համերգը կենսական անհրաժեշտություն էր. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին: Մանրամասնեց, թե  այն կազմակերպությունը, որը ռեփերին բերելու էր Հայաստան,  հստակ պայմանավորվածություն էր ունեցել նրա հետ, այսինքն՝ ջանք էր գործադրել, որից հետո արդեն դիմել էր Կառավարությանը՝ աջակցության խնդրանքով։

«Կառավարությունը որոշել էր չմերժել»,- նշեց նա։

Հարցին՝ սոցիալական այս ծանր վիճակում ամերիկացի ռեփերի համերգը երկրի համար կենսակա՞ն անհրաժեշտություն էր, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկացած միջոցառում, որը Կառավարությունը նախատեսել է անել, կենսական է։

Հաջորդ հարցին՝ կա՞ պայմանավորվածություն, որ համերգը տեղի կունենա, և արդյոք համերգի համար հատկացված գումարը կորսված չէ՞, Արմեն Խաչատրյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց  ամեն ինչ կատարվում է այդ ուղղությամբ, որ գա»,- ընդգծեց նա։

Լրագրողները նաև նրանից հետաքրքրվեցին՝ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ, եղան մեծ թվով զոհեր, իսկ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ պայթյուն՝ կրկին եղան զոհեր, ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց, Արմեն Խաչատրյանը հարցին չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե այդ հարցի պատասխանն իր տիրույթում չէ։

Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այն հետաձգվել էր։ Համերգի կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է: Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչն ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար:

 

Տեսանյութեր

Լրահոս