«Դիրքային փոփոխություն չի եղել. ադրբեջանական «Պիկապը» մոտենում էր բանակցությունների համար». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Տեղ գյուղում այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։

«Դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, ինչպես եղել են դիրքերը մինչև մարտական գործողությունները, այդպես էլ պահպանվել են։ Մնացածի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ տալիս է ձեզ»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Խաչատրյանը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ չի կանխվել այն, ինչ տեղի ունեցավ Տեղ համայնքի տարածքում, Արմեն Խաչատրյանը հարցով պատասխանեց.

«Իսկ դուք գիտե՞ք՝ ինչն է կանխվել»։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին, ինչո՞ւ հայկական կողմը չի կրակել ադրբեջանական Պիկապի ուղղությամբ, որը հայկական դիրքերին էր մոտեցել, Արմեն Խաչատրյանը հունից դուրս եկավ.

«Լսեք՝ ինչ եմ ասում, նման սադրիչ հարցեր խնդրում եմ այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում։ Ադրբեջանական Պիկապը մոտենում էր իրենց վերահսկող տարածքից մեր դիրքերին, որպեսզի ինչ-որ բանակցային խնդիրներ լուծեին, այնտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում, եկել բան են պահանջել, մերոնք պատասխան են տվել։ Բնականաբար, պահանջել են, որպեսզի մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս