Սուրեն Պապիկյանի հերթական քննությունը հունիսի 13-ին, կամ՝ ինչ կա թաքնված ՔՊ-ականների «դիմադրության» տակ

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ քննարկել էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ մինչ այդ այս թեմայով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երկու նիստ հետաձգվել էր:

Իսկ Սուրեն Պապիկյան-ՔՊ պատգամավորներ մի քանի ժամ տևած հարցուպատասխանից հետո ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել էր, թե մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն, նախագիծը կմնա քննարկման փուլում, և, որ այն պետք է լավարկել:

Ի դեպ, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չի մասնակցել այդ քննարկմանը:

Կարդացեք նաև

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելել էր, որ եթե ւՀայկ Սարգսյանը հետ չքաշի իր օրենսդրական նախաձեռնությունը, ապա հունիսի 9-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այն դարձյալ քննարկման կդրվի:

Մենք տեղեկացանք, որ իշխանական պատգամավորի շրջանառության մեջ դրած նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվելու է հունիսի 13-ին, հրավիրված է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այսինքն, իշխանական պատգամավորը չի պատրաստվում բանակին առնչվող իր առաջարկները հանել շրջանառությունից՝ առնվազն ժամանակավոր:

168.amայս թեմայով հոդվածներից մեկումգրել է, որ իշխանական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը և այն վերջնագծին հասցնելու համառությունը, շտապողականությունը հուշում է, որ սա Հայկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան մաքուր նախընտրական գործողությունների պլան է:

Թե ի՞նչ «դեր» ունի Սուրեն Պապիկյանն այս խաղում, կամ՝ ի՞նչ դեր են փորձում նրան տալ, կարող ենք որոշակի ենթադրություններ և նույնիսկ պնդումներ անել՝ հաշվի առնելով որոշ ՔՊ-ականների արձագանքները, որոնց ավելի ուշ կանդրադառնանք:

Մյուս կողմից, որքան էլ Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարը նախագիծը և դրա վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունները ներկայացրել էր, այնուամենայնիվ, բաց մնացած տեղեր կան՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական դիրքորոշման հետ, որը, հնարավոր է՝ լրացվի հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում կայանալիք քննարկմանը:

Սպասենք զարգացումներին:

Ի դեպ, այն, որ հարցը մտել է Կառավարության օրակարգ, դրա պատասխանատուն նախևառաջ Նիկոլ Փաշինյանն է: Հավանություն տվել էր Կառավարությունը, այսինքն, գերատեսչությունների մեծամասնությունը սրան կողմ է եղել: Այլ հարց է, որ սխալ էր Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ կյանքի իրավունք տալ նախագծին և 1 տարի հետո տեսնել՝ ինչ պատկեր ենք ունենում: Բանակում և անվտանգության հարցերում պիլոտային քայլեր չպետք է անել:

Վերադառնանք ՔՊ-ականների դիտարկումներին:

Օրինակ, օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրադառնալով իրենց թիմակցի նախագծին, նշել է.

«Կարծում եմ, որ զինված ուժերում ծառայությունը պետք է լինի պարտականություն բոլորի համար կամ չպետք է լինի պարտականություն բոլորի համար: Մարդկանց ֆինանսական կարողությունն այդտեղ ուղիղ դեր չի կարող խաղալ, այսինքն, վճարելով ազատվել զինվորական ծառայությունից: Ուրիշ բան, որ կարող են լինել տարբեր տարբերակներ ծառայելու: Բայց եթե մենք ուզում ենք, որ մեր տղամարդիկ, որ այսօր պարտավոր են ծառայել, ունենան առնվազն ինչ-որ մակարդակի մարտական պատրաստվածություն, դա պետք է լինի բոլորի համար: …Ես կարծում եմ, որ այս նախագիծն առնվազն չի լուծի խնդիրները, ավելին, նոր խնդիրներ կառաջանան՝ սոցիալական արդարության, աղքատության, և մարդիկ տուն-տեղ, ունեցվածք վաճառելով, այդ մեկ ամիսը ծառայության են ուղարկելու իրենց երեխաներին: Արդյո՞ք մենք այդ բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, ես վստահ չեմ:

Եթե մենք կարող ենք անցում կատարել ինչ-որ մի անցումային փուլով պրոֆեսիոնալ բանակի, ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի, որտեղ ծառայությունը չլինի պարտադիր, այլ լինի կամավոր, ապա ինչ-որ անցումային փուլում հնարավոր են նմանատիպ կարգավորումներ, բայց ոչ այսպիսի: Եվ մենք պետք է վերջնարդյունքը տեսնենք, այսինքն, իմանանք, որ մի քանի տարի այս մեխանիզմն է լինելու, բայց հետո անցում ենք կատարելու պրոֆեսիոնալ բանակի»:

Ի դեպ, հետաքրիքիր է՝ Արսեն Թորոսյանը՝ որպես առողջապահության նախարար, երբ զորակոչային գործընթացին մասնակից է եղել, ի՞նչ արատավոր, առողջական խնդիրների մասին վկայող կեղծ արձանագրությունների և այդ համատեքստում կոռուպցիոն ի՞նչ դեպքեր է գրանցել կամ «բռնացրել»:

Հայկ Սարգսյանի նախագիծը քննադատել և շարունակում է տարբեր հարցազրույցներում քննադատել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Իհարկե, կան ՔՊ-ականներ, որոնք շեշտադրում են զուտ սոցիալական անարդարության փաստը (թեև այստեղ խորքային այլ ռիսկեր էլ կան), թերևս, մտածելով, որ դա ընտրություններից առաջ ձեռնտու չէ իշխող կուսակցությանը, բայց, ընդհանուր առմամբ, օրենսդրական փաթեթին դեմ չեն, եթե ինչ-ինչ «պապռավկեք» կամ «կոսմետիկ» փոփոխություններ լինեն:

Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ պարբերաբար շրջանառվում է պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու հարցը, և Նիկոլ Փաշինյանի հանրությանը մանիպուլացնելու վարպետությունը, ապա այս նախագիծը կարող է նաև շահավետ նախընտրական գործոն դիտարկվել:

Հայկ Սարգսյանն ինքն էր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ակնարկել, որ ամեն ինչ կախված է՝ ինչպես մատուցես:

Այստեղ կարևոր է հաշվի առնել փաստը, որ որոշ դեպքերում սլաքը շատ ավելի ուղղվում է ոչ թե պայքարից հետ կանգնել չպատրաստվող Հայկ Սարգսյանին և նրան այդ «դաբրոն» տված Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ պաշտպանության նախարարությանը և Գլխավոր շտաբին (ԳՇ):

Իհարկե, այստեղ ճշմարտության հատիկ կա՝ հաշվի առնելով, որ նախկինում ՀՀ պաշտպանության նախարարությունը կասեցրել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական փաթեթի շրջանառումը, և կարող է այսօր էլ նույնն անել: Բայց այսօր ՔՊ-ականները կարծես թե խնդիր ունեն «մեղադրական սլաքն» ուղղել պաշտպանական գերատեսչությանը: «Ազատության» հետ զրույցում ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Գլխավոր շտաբը տվել է մասնագիտական կարծիք՝ ինքը 1 ամսում կարող է պատրաստել զինվորին, դարձնել զինվորական՝ անհրաժեշտ բոլոր հմտություններով, իսկ ես առաջարկություն եմ անելու, որ առնվազն 4 ամիս լինի»:

Մեր տեղեկություններով, Արմեն Խաչատրյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, և ԳՇ ղեկավարության մեջ նախագծին դեմ արտահայտվողներ են եղել:

Այս համատեքստում նկատենք, որ սեպտեմբերին ՔՊ վարչության ընտրություններ են սպասվում, և օրենքի այս նախագիծը ոչ պակաս հարմար առիթ է կուսակիցների դեմ մրցակցային պայքարի, այսինքն, շատ կարևոր է հետևել՝ ովքեր են հատկապես կտրուկ խոսում և սլաքն ուղղում իրենց թիմակից ՀՀ պաշտպանության նախարարի դեմ:

Օրինակ, Վիլեն Գաբրիելյանը դեռ Ազատի կացարանի հրդեհից հետո էրհայտարարել,որ եթե լիներ ընդդիմադիր, կպահանջեր Սուրեն Պապիկյանի հրաժարականը: Եթե հաշվի առնենք, որ այլ երկրներում նման դեպքերից հետո լինում են հրաժարականներ, լիովին բնական է: Բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտպանության նախարարի փոփոխությունը ոչ մի լավ բանի չի բերելու, եթե չասենք՝ հակառակը:

Ասվածի լավագույն վկայությունը 2018թ. հեղափոխություն կոչվածից հետո Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտպանության նախարարների, ԳՇ պետերի և, առհասարակ, ՊԲ-ում և ՀՀ զինված ուժերում արված կադրային փոփոխություններն են: Այսինքն, պետք է նաև ՔՊ-ական այս «դիմադրության» տողատակը տեսնել, որտեղ նաև ներկուսակցական և միջանձնային խնդիրներ կարող են թաքնված լինել:

Այն, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական այս փաթեթը վտանգավոր է և խայտառակ, ու այն պետք է չդառնա օրենք, և այն, որ այս գործում ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի իր պատասխանատվության զգալի չափը, դրանում ոչ մի կասկած:

Բայց հետաքրքիր է՝ երբ Տավուշում պիլոտային և անօրինական սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում դիրքեր հանձնվեցին, երբ երբեմնի ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի պաշտպանողականությանը վնասեցին, հյուսիսարևելյան պաշտպանական գծի ամրությունը թուլացրեցին, երբ 2021-ից մեր տարածքում թշնամին մտել ու ամրացել է, դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմում պարտության, դրան հաջորդած զարգացումների և բանակի դեմ Նիկոլ Փաշինյանի «հաղորդումների» մասին, այս նախագծին ընդդիմացող ՔՊ-ականներն այս ամենի հետ շատ հաշտ եղան, դեռ մի բան էլ մինչ օրս փորձում են համոզել, թե ոչ մի զիջում չի եղել:

Ավելին, օրինակ, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նորմալ է ընդունում, որ ՀՀ զինված ուժերը պետք է գործեն գործող օրենքից ու կանոնադրությունից դուրս և չպատասխանեն ադրբեջանական կրակոցներին, որպեսզի էսկալացիա չլինի, բայց հանկարծ հիմա սկսել է բանակի վարկի և սոցիալական անարդարության մասին մտածել:

Արդյո՞ք սա ազնիվ է:

Ի դեպ, Արմեն Խաչատրյանն ինչ-որ առումով անշնորհակալ վարք է դրսևորում, քանի որ բանակի և ռազմական ակադեմիայի հասցեին իր անընդունելի և վտանգավոր հայտարարություններին  ԱԺ ամբիոնից, ՀՀ պաշտպանության նախարարությունը չարձագանքեց, ավելին, մեր պահանջած տեղեկությունները չտրամադրեցին, որի հիման վրա մենք մանրամասն փաստերով կհակադարձեինք: Մեր կողմից հակադարձում, իհարկե, եղել է: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ տրամաբանական չէ, որքան թվում է:

Եվս մեկ հարց. ՔՊ-ականներն ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չեն հիշեցնում, որ նախկին իշխանության օրոք տարբեր ամբիոններից գոռում էր, թե հարվածային ավիացիա չեն ստեղծել, բայց արդյունքում ինքն էլ չստեղծեց, թեպետ գնեց 4 հատ Սու-30: Բայց սա առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս