«ՀՀ սուվերենությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը Հայաստանի համար «կարմիր գիծ» են». ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հրապարակում է  եղել Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, որը վերաբերում է  Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջներին։

«Ժողովուրդ ջան, չեմ կարդացել այդ հրապարակումը, ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, չեմ կարդացել, հետևաբար՝ հետևություններ դեռևս չեմ արել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի համար «կարմիր գծերը» որո՞նք են, Արմեն Խաչատրյանը պատասխանեց.

«ՀՀ սուվերենությունն ամենաառաջին «կարմիր գիծն»  է, որից այն կողմ «կարմիր գիծ» չկա, մնացածն արդեն դիվանագետներին հարցրեք։ Այո, Արցախի ժողովրդի անվտանգությունը «կարմիր գիծ» է, մնացածը դիվանագետներին հարցրեք»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս