Ի՞նչ է նշանակում՝ զենքն առնեն-բերեն, նոր միայն փորձարկեն, և ընդդիմախոսներին (նույն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին) հրավիրեն հրաձգարան՝ դրանց որակը ստուգելու համար։ Լավ է՝ չի առաջարկում, որ, օրինակ, 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցների լիցքավորումը կամ նշանառությունը պատգամավորներն անձնամբ իրականացնեն՝ որակ ստուգելու համար։
Մարտի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դարձյալ հիշել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթ, և այլն: Այս պահին կալանքի տակ է միայն Դավիթ Տոնոյանը:
Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում տեղի գյուղերի բնակիչներին կգնա և կբացատրի. «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»:
Էդվարդ Ասրյանը, որ լրագրողների հետ զրույցում շեշտում էր իր զբաղեցրած պաշտոնի սահմանադրական կարգավիճակը, գիտակցո՞ւմ է իր՝ Փաշինյանի քաղաքական որոշումը կատարելու հետևանքները, դրա պատասխանատվության աստիճանը, նաև իր պաշտոնեական կարգավիճակը չօգտագործելու պատասխանատվությունը… Իսկ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն այսօր ավելի վատ է, քան 2021-ի փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերը, այդ թվում՝ Ասրյանը, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը…
«Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի, խնդիրը լիկվիդացվեց, սակայն դա մեզ մտածելու տեղիք է տալիս, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա, և շատ ուրախ եմ, որ այսօր ոստիկանության ներկայացուցիչներն էլ այստեղ են։ Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար, համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում որևէ զինված, ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել։ Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք բազում անվտանգային խնդիրներ ունենք, մենք պետք է ամուր զգանք երկրի ներսում։
Այնպես որ, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոն» ձեռք բերելու մեջ, ով իր ժամանակ մատակարարված հրթիռները համարում է «անորակ» և պաշտպանության նախկին նախարար կալանքի տակ պահում՝ հրաժարվելով հրթիռների փորձաքննությունից, ավելի մեծ գումարներ է դրանից հետո վճարում «մետաղաջարդոնի», «անպիտան» կամ ոչ կիրառելի սպառազինության վրա:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին։
Մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի:
Չի բացառվում, որ նույն պատկերն է նաև Օնիկ Գասպարյանի փակ հարցաքննությունների դեպքում, ինչի մասին մենք չենք իմանա, եթե անգամ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, եթե, իհարկե, Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը դրան ծանոթանալուց և աղավաղումներ հայտնաբերելուց հետո հրապարակավ չխոսեն այդ մասին:
«Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը Զինված ուժերի կադրային նշանակումների ոլորտում որևէ արդարացում չունի։ Անգամ բնականոն պաշտոնեական առաջխաղացումը, կադրային համալրումը իշխանությունները փորձում են շոուի էլեմենտներով լրացնել, ներկայացնում աշխարհացունց երևույթ։ Մոռանում են, սակայն, որ բազմաթիվ փորձառու, տաղանդավոր սպաներ, բարձրաստիճան զինվորականներ քաղաքական նպատակներով հեռացվել են բանակից։
Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը: Բայց չգիտես՝ ինչու, երբ փիառի կամ նախկինների դեմ հեռակա հակամարտության անհրաժեշտություն է լինում, բանակն են «օգտագործում», էլ չասենք գաղտնիության սկզբունքի խախտումների մասին:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ, իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար, օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն կավարտվեն սույն թվականի դեկտեմբերի 3-ին»:
Փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու, թե երբ պատրաստ կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողությունները սկսել սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով:
168.am-ը երեկ գրել էր, որ Ադրբեջանն արտահերթ նախագահական ընտրություններից և Ալիևի կանխատեսելի հաղթանակից հետո կարծես թե նոր սադրանքի է պատրաստվում: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է: ՀՀ ՊՆ-ն […]
Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով այսօր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն է, Մոսկվայում HayqNews-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի՝ սպառազինության գնումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ֆրանսիական ռադիոլոկացիոն կայանները չեն աշխատելու մեր ունեցած ՀՕՊ համակարգերի հետ:
Հունվարի 25-ի կառավարության նիստում հաստատվել է պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է, սակայն դեռ քննարկման թեմաներ կան:
Վերջին օրերին իշխանական, իշխանամերձ և ԳՇ նախկին ղեկավարության դեմ հանդես եկող անձանց շրջանակները 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում դարձյալ մեղադրական ոճով հիշել են բանակը և ռազմական նախկին ղեկավարությանը:
2023 թվականի տարեվերջին 168.am-ը գրել էր, որ տպավորություն է, թե Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում վստահեցումը, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել ՉԺՀ-ում, Թաիլանդում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանը։
«Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որն ուժեղացնում է մեր երկրի անվտանգությունը։ Ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան, վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր ուժը նրան կստիպի, որը միասնական ուժ է, մեր ուժը միայն բանակը չէ։ Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթությունում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին հարցում էր ուղարկել ՊՆ՝ նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկ հայտարարության վերաբերյալ։
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպե՞տք է հրաժարականի դիմում ներկայացնի՝ հաշվի առնելով բանակում զինծառայողների սպանության վերջին դեպքերը։
Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունից, ասել է, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար աշխատած Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին, ինչպես տեղեկացվել էր, գնացել էր Քննիչ հանձնաժողով, և նրա «ճշմարտությունները» դարձյալ ոչ թե ի վնաս Նիկոլ Փաշինյանի էին, այլ՝ հօգուտ:
Այն, ինչ տեղի է ունենում մեր բանակի հետ վերջին 5 տարիներին, ինքնին մեծ հարված է զինված ուժերին ու նրա սպայակազմին: Եթե բանակը բարոյահոգեբանական առումով խնդիր ունի, ապա դա ավտոմատ ազդում է բանակի մարտունակության վրա: Չի կարող երկիրը ղեկավարող անձն իր քաղաքական ու քարոզչական մեքենայով հարվածներ կենտրոնացնել բանակի, սպայակազմի և զինված ուժերում եղած ավանդույթների նկատմամբ, և դա զինված ուժերը ճգնաժամի չմղի: