Ես ևս մեկ անգամ հորդորում եմ՝ Ձեր գործընկերներին վերջապես դահլիճ կանչեք, որովհետև այս իրավիճակում քաղաքական ուղղվածության ոչ ժամանակն է, ոչ պահը, որ դրանով զբաղվենք
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ակտիվորեն ներգրավված է եղել և կլինի խորհրդարանական դիվանագիտության, խորհդարանի այս կամ այն վերահսկողական ֆունկցիաների իրականացման, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության մեջ»,- հավելեց պատգամավորը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում, բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» վերտառությամբ ցուցանակ։
«Իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում «սրտի դատավոր» ուներ, որը մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չէր մասնակցում, նույն այդ իշխանական պատգամավորներն ասում էին՝ հո միայն նիստերին մասնակցելո՞վ չէ ՍԴ անդամ, ինչն ավելի տարօրինակ էր, քան կարող էր լինել պատգամավորի պարագայում, քանի որ ՍԴ անդամը, բնականաբար, քաղաքական գործունեություն չէր իրականացնում»։